28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

DDoS հարձակումը հասել է մինչեւ 50 ԳԲ.փորձագետ

 “DDoS հարձակումը վտանգավոր է, քանի որ կայքին ձեռք չեն տալիս, բայց ինտերնետ կապուղիները լցվում են աղբով, որը գեներացված է վիրուսով: Կայքը սկսում է վատ աշխատել կամ խցանվում է ինտերնետ կապը”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, Հայաստանի ցանցի վրա երեկ DDoS հարձակումը հասել է մինչեւ 50 ԳԲ:

Վերջին տարիներին 4 անգամ նման հարձակում է եղել, բայց մտնում էր 20 ԳԲ աղբ: Թե ով է հարձակվել կամ ինչն է եղել նրա նպատակը՝ պարզված չէ:

Հարձակումը կասեցվեց:  “Փաստացի իրավիճակ ունենք, որ գնալով ուժեղանում են հարձակումները: Նման հարձակումները կարելի է պատվիրել, այս ծառայությունը շուկայում էժանանում է: Նոր մեթոդներ են առաջ գալիս, իսկ երեկվա հարձակումը շատ քիչ համակարգչով մեծ քանակությամբ աղբ ուղարկելու մեթոդն էր”,-ասաց Ս. Մարտիրոսյանը:

Իհարկե, Հայաստանը կիսապատերազմող երկիր եւ պետք է ցանցային անվտանգության համար ազգային պետական մակարդակով մտածել: Դրա համար էլ լուրջ ֆինանսներ են պետք:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ մենք կիսապատերազմական վիճակում երկիր ենք, պետք է հաշվի առնել, որ կրիտիկական պահերին նման բաներ կլինեն: Ըստ նրա, պետք է ազգային, պետական մակարդակով մտածել պաշտպանության մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ