18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է  Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի  եւ  Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթեւեկությունը: Բքի եւ […]

Մոտ 16 հազար մարդ ընտրել է կուտակային համակարգը

Մինչ օրս 5337 մարդ ընտրել է կուտակային կենսաթոշակի  ֆոնդն ու կառավարչին, իսկ 10 հազար հոգի էլ գիտակցաբար իր ընտրությունը վստահել է համակարգչին եւ տեղյակ են, թե որ ֆոնդերում է գումար կուտակվում: Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կառավարման վարչության պետ Մհեր Աբրահամյանը՝ պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցերին: Հիշեցնենք, որ ՍԴ-ն շարունակում է […]

Քեսաբահայության համար ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված ցանկացած աջակցություն պահանջված է

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելեցին Սիրիայի արաբական հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից: Պատգամավորական խումբը […]

Օդերեւութաբանները ահազանգում են. ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հանրապետության տարածքում՝   Ուշադրություն Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը  Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում  սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը  օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին`  -5…-7 աստիճան ցուրտ:   Մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի […]

Ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:  Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում :Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:  ՀՀ […]

Գրիպն ու սուր-շնչառական վարակները կնահանջեն. ձյունը օգնեց

 Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը armnews հեռուստաընկերության հետ զրույցում ողջունեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը՝ մեկ օրով դասերը հետաձգելու մասին:  Լիանա Թորոսյանը առաջարկեց նախարարին ապրիլի 1-ին նույնպես պարապմունքներ չանեն: Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններին, ապա մասնագետը մեջբերեց   ժողովրդական խոսքը, որ ձյունը մաքրեց օդը  եւ հիվանդությունները կնահանջեն: […]

Ոստիկանապետի հրամանով ուժեղացված ծառայություն է

ՀՀ ոստիկանության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում եւ հանրապետության ճանապարհներին:  Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի են Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից […]

Ձնամաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Տեղացած աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման` վաղ առավոտից մեկնարկած աշխատանքները չընդհատվող ռեժիմով շարունակվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:  Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր եւ երկրորդական փողոցներում անխափան երթեւեկության ապահովմանը:  Մաքրման աշխատանքներում  քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ ներգրավված են բոլոր  վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղերում աշխատանքների ընթացքը համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման […]

Մանկապարտեզները, երաժշտական, արվեստի դպրոցները չեն աշխատի

Երեւան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ եւ ծնողներ. հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին:   Երեւանի […]

Գյուղնախարարության ծրագիրը, ցավոք, անզոր գտնվեց

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերեւութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել եւ գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար: Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի