11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Շահեն Հարությունյանի մեղադրանքը հաստատվեց. նա կդատապարտվի հանցանքի համար/վիդեո/

Այս պահին ՀՀ քննչական գլխավոր վարչության մոտ բազմաթիվ մարդիկ փորձում են սատարել 15-ամյա Շահեն Հարությունյանին, որի նկատմամբ 2 օր առաջ քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 5-ին հոր` Շանթ Հարությունյանի կողմից հեղափոխության փորձի ժամանակ ոստիկանին հարվածելու համար:

Շահեն Հարությունյանը քննչական բաժանմունք մտավ մոր եւ փաստաբանի հետ: Շահենին սատարելու համար այստեղ են եկել իրավապաշտպաններ, Նախախորհրդարանի անդամներ, մտավորականներ եւ ազատամարտիկներ: Այստեղ էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Րոպեներ առա Շահեն Հարությունյանը դուրս եկավ քննչական գլխավոր վարչությունից:

Heanran.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենը նշեց, որ ավարտվել է նախաքննությունը, եւ քրեական գործն ուղարկվում է դատարան:

“Ես համաձայն չեմ որոշման հետ եւ կարծում եմ, որ սա արվում է քաղբանտարկյալի կարգավիճակի մեջ գտնվող հորս եւ նրա ընկերներին կոտրելու համար”:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը դեպքերի ժամանակ եղել է 14 տարեկան, եւ նրան սատարողները համարում են, որ պատմության մեջ նա առաջին անճափահասն է, որի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազություն` գլխավոր դատախազից պահանջելու, որպեսզի անհապաղ դադարեցնի քրեական հետապնդումը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում::

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ