19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայուհի 2014. ովքեր կլինեն մրցանակակիրները

“Համազգային վստահություն” խորհուրդը սույն թվականի ապրիլի 5-ին ժամը 16.30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Կանանց միամսյակի  առթիվ կազմակերպում է “Հայուհի 2014” կանանց մեծարման երեկոն: 

“Հայուհի 2014” ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում կտրվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում ներկայացված հայուհիների, կցուցադրվեն մրցանակակիր կանանց մասին պատմող տեսանյութեր, որոնց նպատակն է ներկայացնել հայուհիների ծավալած աշխատանքները, բարձրաձայնել նրանց ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին: 

Մրցանակակիր հայուհիներից են ՀՀ ժող. արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և այլ անվանի ու արժանավոր հայուհիներ:

 “Հայուհի 2014” տոնական պարգևատրմանը ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, ՀՀ ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանը, արվեստի ու մշակույթի գործիչներ և բարձրաստիճան այլ հյուրեր: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ