25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհետացած ինքնաթիռն Աֆղանստանում է, ուղեւորները ողջ են. “Московский комсомолец”

Վերջին տվյալների համաձայն` մալազիական ընկերությանը պատկանող անհետացած Boeing-777 օդանավը չի կործանվել, այն այժմ գտնվել է կոտրված թեւով Կանդագարի մերձակայքում գտնվող գյուղական ճանապարհին, գրում է “Московский комсомолец”-ը` հղում անելով միջազգային հատուկ ծառայություններին: Նշվում է նաեւ, որ մարտի 8-ին 227 ուղեւորներով և անձնակազմի 12 անդամներով Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing-777-ը այժմ գրավված է ու գտնվում է Աֆղանստանի […]

Դատապարտյալ ՛՛Մանախը՛՛ նախագահին, խնդրել է իրեն ուղարկել Քեսաբ. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված և ներկայումս “Արթիկ” ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ “Մանախը”, նամակով դիմել է Սերժ Սարգսյանին ՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբի պաշտպանության մարտերին: Դատապարտյալը որպես ազատ արձակման հնարավորություն համարում է իր պայմանական վաղակետ ազատ արձակումը, մինչդեռ […]

Պետդեպն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

Ինչպես հայտնում է amerikayidzayn.com-ը, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:   Լրագրողը հիշեցրել է, թե ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը, և […]

Մինչեւ սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն. ՍԴ անդամ

Մինչեւ սեպտեմբերի 30-ը “Կուտակային կենսաթոշակների”  մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Երեկ  “Շանթ”  հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա նշել է, որ  ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: “Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք […]

ՔԿՀ աշխատակիցները դանակահարել են կալանավորին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է . Գիշերը ահազանգել է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, և հայտնել, որ ամուսնուն դանակահարել են կալանավայրի աշխատակիցներ Վաչիկ Բաղդասարյանը և Գևորգ Մկրտչյանը: Պատճառը, դատապարտյալի կնոջ փոխանցմամբ, վերջերս տեղի ունեցած կրակոցն է՝ ՔԿՀ աշխատակից Երանոսյանի և Արթուր Մարուքյանի կողմից ուղղված իր ամուսնուն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վանոյին հայրենիքից հեռացնողները պիտի դատապարտվեն. Առավոտ

“Առավոտ” գրում է. Այսօր վտարանդի է տաղանդավոր գրող, հայրենասեր, մտավորական, անբասիր պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ում անուրանալի մասնակցությամբ կերտվել ու կայացել է երրորդ հանրապետությունը:Վանո Սիրադեղյանի անունը հայ ժողովրդի պատմությունը հաստատապես պիտի արձանագրի քսան-քսանմեկերորդ դարերի հաղթանակները ներկայացնող իր ոսկեբառ մատյաններում:Եւ գալիք սերունդները, կարդալով նրան հանիրավի կերպով տրված հալածանքների մասին, պիտի դատապարտեն անցյալի և ներկայիս […]

“Զորավարն էս անգամ էլ Ծառուկյանին կտանի աղոթելու”. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Ի՞նչ է սպասվում ապրիլի 28-ից հետո: “Երբ հարցնում ես` բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ասում են` հիմա պետք չէ այդ մասին խոսել, սրանք անենք` նոր. հիմա քննարկում ենք տեխնիկական հարցերը, թե որ թեմաները պետք է առաջնային լինեն ամսի 28-ի ԱԺ նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներով: Սկսելու ենք “Նաիրիտից”՝ ավարտենք գազի, օֆշորի […]

Երևանում տղամարդ է ինքնահրկիզվել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Փափազյան փողոցում մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել են շտապօգնություն և բժիշկները ինքնահրկիզված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քոչարյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. “Ժողովուրդ” -ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, […]

ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների. 168 ժամ

“168 ժամ”  թերթը գրում է. Պատգամավորների մի մասը “բարիկադներ”  է կանխատեսում, մյուսները՝ հորդորում են՝ որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին:  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ , պարզվում է ընդհանրապես  տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ իր կուսակցությունը, պատրաստվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի