18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դա պարտադրված հրաժարական է, որը պարտադրվել է Բաղրամյան 26-ից. Լյուդմիլա Սարգսյան

 Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց լրագրողներին վարչապետի հրաժարականի առիթով: Նա նկատեց, որ վարչապետը պետք է այն ժամանակ հրաժարական տար, երբ չկարողացավ խոստացած յոթ տոկոս աճը ապահովել:

”Դա պարտադրված հրաժարական է, որը պարտադրվել է Բաղրամյան 26-ից”,-նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների և Դ!եմ եմ շարժման համագործակցության շնորհիվ ունեցած արդյունքին, որը արձանագրվեց ապրիլի 2-ին՝ քաղաքական գործիչը փաստեց, որ սա ստիպել է Սերժ Սարգսյանին փոխել քաղաքական տակտիկան:

Սարգսյանի դիտարկմամբ՝ վարչապետի հրաժարականը դեռ նախագահի հրաժարական չէ, և հարկավոր է պահանջել նախագահի հրաժարականը:

”Ընդիմության գործիքները շատ են ու բազմազան և մենք մեր գործողությունները չենք դադարեցնի: Սերժ Սարգսյանը պարզապես օգնեց մեզ մեր ծրագրային առաջին  փուլից արագ անցում կատարելու երկրորդ փուլ”,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ