19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ուղեւորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված “բաց երկնքի” քաղաքականության արդյունք է: 

2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ “Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ: 

Եթե 2013թ. մարտին դեպի “Զվարթնոց” կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ