08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորակոչիկների պատվաստումները զորակոչից մի քանի ամիս առաջ

Առողջապահության նախարարությունը նոր համակարգ է մշակել՝ այսուհետ նորակոչիկներին պատվաստելու են առաջիկա զորակոչից մի քանի ամիս առաջ: Այս մասին այսօր  ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատվաստումներ արվելու են ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը հնարավորություն կունենա լինել տանը: 

Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգը կիրականացնեն ամառային զորակոչի ընթացքում, և դրա համար համապատասխան կարգը կա, որոշումներն ընդունված են:

Նա նաև ընդգծեց, որ բնականաբար, կարող են լինել անձիք, որ հրաժարվեն այդ պատվաստումներից, բայց դա հիմք չի լինի ծառայությունից հրաժարվելու համար:

Լրագրողների հարցին, թե արդյոք այս որոշումը պայմանավորված է ձմեռային զորակոչի ընթացքում պատվաստումներից առաջացած բարդություններով, փոխնախարարը բացասական պատասխան տվեց. ՛՛Դեռ ձմեռային զորակոչից առաջ էր քննարկվում, որ պատվաստումները վերջին փուլից բերվեն նախորդ փուլ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ