25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ քարտուղարը կայցելի Հայաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր  ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում […]

Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի […]

Հանրային խորհրդի օրակարգը բազմաբնույթ էր

   Ս.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ:       Առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը եւ “ՀՀ Հանրային խորհրդի մասին” օրենքի նախագծին:        Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու եւ ՀԽ-ն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր իր  մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է “Հայաստան”  համահայկական հիմնադրամում քեսաբահայությանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին: 

Կրթությունն ինքնահոսի է մատնված.Անահիտ Բախշյան

Մի քանի օր առաջ Բաց հասարակության հիմնադրամի ու “Բարև” գիտակրթական ՀԿ-ի կողմից մեր հասարակությանը ներկայացվեց Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում իրականացված “Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում” վերլուծությունը, որն արձանագրել է հանրակրթության ոլորտի 15-ամյա բարեփոխումների ձախողումները: Արձանագրված կարևորագույն փաստերից առաջինը կնշեի կրթության ֆինանսավորման տարեցտարի անկումը`  2009-ին ՀՆԱ-ի ` մոտ 3%, իսկ2013-ին` 2.37% այն դեպքում, երբ […]

Նախարարն` իր ու Վլադիմիր Գասպարյանի հարաբերություններից /վիդեո/

Այսօր լրագրողները ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ են լուրերը, թե ինքը բերակամական հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրա հետ ճաշել է, և հիմա էլ Մանումենտում տուն է կառուցում: Մանրամասները` տեսանյութում:

Մի դեպքում Հրաչ է, մյուսում` Հրաչիկ. վկայականները կթվայնացվեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ”Քաղաքացիական կացության ակտերի մասին” օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ բոլորիս շրջապատում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր բախվել են տեղեկանք ստանալու, հերթ կանգնելու խնդրի հետ: ”Օրինակ` մի դեպքում Հրաչ է, մյուս դեպքում` Հրաչիկ, անձնագրում ու ծննդյան վկայականներում այլ բաներ են […]

Հայրիկյանը ամոթանք է տվել Կարեն Անդրեասյանին

“Կարեն Անդրեասյանը չի ծառայում մարդու իրավունքները պաշտպանելուն, այլ պաշտոնն օգտագործում է անձնական նպատակների համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը համարում է, որ Կարեն Անդրեասյանը իրավունք չունի զբաղեցնելու իր պաշտոնը:  ԱԻՄ առաջնորդը հիշեց իր ՄԻՊ եղած տարիները, երբ  ընդամենը չորս անդամներով ջանք չէին խնայում այդ ինստիտուտը Հայաստանում ձևավորելու համար: “Ես չորս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի