25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի՞ ով է հաջորդ վարչապետը/վիդեո/

Լրագրողների հետ զրույցում այսօր “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ վարչապետի հրաժարականը սպասելի չէր: Նա գտնում է, որ իշխանությունը պետք է վերից վար փոխվի: Իսկ թե ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը հարցին   Րաֆֆի Հովհաննիսյանը տվեց կարճ պատասխան: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Նոր Դար 21՝ նոր տրամադրություն

Դար 21 հեռուստաալիքը որոշել է իր հին ու նոր բարեկամներին ներկայանալ նոր անունով, նոր տեսքով ու նոր բովանդակությամբ։ Ապրիլի 5-ից հեռուստաալիքը կկոչվի 21TV ու կներկայանա ավելի պայծառ արտաքինով և ավելի լայն ընդգրկման բովանդակությամբ։ 21TV-ն իր ծրագրերն իրականացնում է Dominant production ընկերության հետ։ «Bio ռիթմ» – Ավանդական եւ ոչ ավանդական բժշկությանպրոֆեսիոնալ մասնագետների խորհուրդների միջոցով մենք կօգնենք […]

Բյուրեղավանի խնամքի և պաշտպանության կենտրոնի տնօրենը ոչ հարիր բառերով անպատվում է երեխաներին. բաց նամակ

Բյուրեղավանի խնամքի և պաշտպանության կենտրոնի մի քանի աշխատակիցներ բաց նամակ են հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև՝     Մենք`  Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:        Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, իր պաշտոնը որպես խոպան դիտարկող տնօրենը ՝ Գայանե […]

Հայուհի 2014. ովքեր կլինեն մրցանակակիրները

“Համազգային վստահություն” խորհուրդը սույն թվականի ապրիլի 5-ին ժամը 16.30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Կանանց միամսյակի  առթիվ կազմակերպում է “Հայուհի 2014” կանանց մեծարման երեկոն:  “Հայուհի 2014” ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում կտրվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում ներկայացված հայուհիների, կցուցադրվեն մրցանակակիր կանանց մասին պատմող տեսանյութեր, որոնց նպատակն է ներկայացնել հայուհիների ծավալած աշխատանքները, բարձրաձայնել նրանց ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:  Մրցանակակիր […]

Շահեն Հարությունյանի մեղադրանքը հաստատվեց. նա կդատապարտվի հանցանքի համար/վիդեո/

Այս պահին ՀՀ քննչական գլխավոր վարչության մոտ բազմաթիվ մարդիկ փորձում են սատարել 15-ամյա Շահեն Հարությունյանին, որի նկատմամբ 2 օր առաջ քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 5-ին հոր` Շանթ Հարությունյանի կողմից հեղափոխության փորձի ժամանակ ոստիկանին հարվածելու համար: Շահեն Հարությունյանը քննչական բաժանմունք մտավ մոր եւ փաստաբանի հետ: Շահենին սատարելու համար այստեղ են եկել իրավապաշտպաններ, Նախախորհրդարանի անդամներ, մտավորականներ […]

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի 4-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և   Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղում է ձյուն:       Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: 

Միջազգային ԶԼՄ-ները` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին /վիդեո/

Նախօրեին երեկոյան միջազգային, հատկապես` ռուսական եւ ադրբեջանական կայքերն ակտիվորեն անդրադարձան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Բոլոր լրատվամիջոցներն այս կապակցությամբ մեջ էին բերել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը այն մասին, որ սա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է եղել: “Դեռեւս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդրի նիստին

Ապրիլի 3-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը։ Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի […]

ՄԱԿ-ը ցավեց, իսկ իշխանությունը չարձագանքեց /վիդեո/

Դալմայի այգիների հարցը արդեն 10 տարի դարձել է չլուծվող խնդիր: Տարածքի նախկին հողոգտագործողները շարունակ բողոքում են և պահանջում հարգելի իրենց իրավունքները: Նրանք դիմել են անգամ Միացյալ ազգերի կազմակերպությանը: Սակայն դա էլ չի օգնել ոչ մի քայլ այս տարիների ընթացքում չի արվել և ոչ մի փոփոխություն չկա: Վերջին անգամ իրենց պահանջը բարելավված տեսնելու հավատով նրանք նամակ […]

Քաղաքական գործիչների կյանքը չի ընդհատվում պաշտոնանկությունից հետո. ՀՀԿ խոսնակը մանրամասնեց

 “Շանթ” հեռուստաընկերության ուղիղ եթերում րոպեներ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց վարչապետի հրաժարականը և դրան հաջորդող քայլերը:Շարմազանովը իրազեկելով հանրությանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին:  Շարմազանովը նշեց, որ դեռ չգիտե թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի