19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ՛՛Գառնի-Երևան՛՛ ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

           

ñ  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների և նրբանցքների,Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

ñ  Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների,

ñ  Նուբարաշեն վարչական շրջանի,

ñ  Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների,

ñ  Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

 

            Ընդ որում, կապված Գառնիի ջրաղբյուրում իրականացվող անհետաձգելի շինարարական աշխատանքների հետ, առաջիկա օրերին Նուբարաշենում և Էրեբունի վարչական շրջանի Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերում հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ջրի ցածր ճնշում:

 

            Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ