20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Աժ ոչ իշխանական քառյակը նույն քրեաօլիգարխիկ գաղափարներին է հարում”

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց վարչապետի հրաժարականի և քաղաքական հետագա զարգացումների մասին:

”Նախ Տիգրան Սարգսյանը երկարակյաց վարչապետներից մեկն է, նրա վարչապետության ժամանակահատվածը Հայաստանի համար խիստ անբարենպաստ եղավ : Մենք լավ իմանալով, թե վարչապետի վրա ինչ պարտականություններ են դէ ֆակտո դրած, ոնց ասած նախարարների բրիգադիրի դեր այն դեպքում, երբ քաղաքական որոշումները ընդունվել են մի պահի տակ”,-նշեց փորձագետը:

Մեհրաբյանը փաստեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածում եղան որոշումներ, որոնք Հայաստանի հանրապետությունը տանում էին դեպի` ոչ մի տեղ:

”Հայաստանը մտավ Մաքսային միության տակ, ի հեճուկս սեփական շահերի և ըստ էության սառեցրեց հարաբերությունները արևմուտքի հետ, որը ավելի սրեցին այս Ուկրաինական դեպքերը”:

Այնուամենայնիվ վարչապետի հրաժարականի ֆորմալ բացատրությունը ըստ փորձագետի երկուսն է. ”Մեկը որ ժամանակին Սերժ Սարգսյանը ասել էր, որ կառավարությունը եթե չապահովի յոթ տոկոս աճ ուրեմն պետք է հրաժարական տա և երկրորդը Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որը այդպես էլ հասկանալի չի, քանի որ ՍԴ-ը չհաստատեց կառավարության այն պնդումը, որ օրենքը լիարժեք համապատասխանում է սահմանադրության”:

Մեհրաբյանի դիտարկմամբ ոչ իշխանական քառյակ գոյություն չունի, գոյություն ունի վեցյակ, որը նույն նպատակներ ու շահերն է հետապնդում:

‘’Աժ ոչ իշխանական քառյակը նույն քրեաօլիգարխիկ գաղափարներին է հարում’’,-հավելեց փորձագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ