18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի ճանշինականները հաշված ժամերի ընթացքում մաքրեցին ճանապարհահատվածի 1մ 60սմ հաստությամբ ձյան շերտը

 Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են  աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։ Բացառությամբ մի քանի ճանապարհահատվածների, որտեղ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես հնարավոր չէր ապահովել ճանապարհների անցանելիությունը,  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]

Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի վաղը

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը սոցցանցում հայտարարություն տարածեց. “Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք”,-հայտնել է խոսնակը:  

Հրապարակվել է ԵԱՀԿ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ԵԱՀԿ 2013թ.-ի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ  տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Համաձայն զեկույցի` թեեւ 20 տարուց ավելի է անցել, սակայն հակամարտության լուծում այդպես էլ չի գտնվել։  Զեկույցում նշվել է նաեւ, որ նայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

Սյունիքի մարզպետը կհոգա

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը դեռ չի հաշվարկել,թե վերջին երկու օրվա ձյունն ու ցրտահարությունը ինչ վնաս են հասցրել  Սյունիքի  գյուղատնտեսական տնտեսություններին, սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է օգնել գյուղացիներին: Մարզպետը՝ սեփական եկամուտներից վճարելու է 200 տոննա գարու սերմնացուի կեսի գումարը: Այն դրամային տեսքով կազմելու է 20 մլն դրամ: Վահե Հակոբյանը փոխհատուցելու է այն […]

Տղամարդը ծեծելով սպանել է 6-ամյա որդուն

Կալուգայում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Իգոր Իվանովը, ով մեղադրվում է իր որդեգրած երեխային սպանելու համար: 6-ամյա Տոլյա Սերգեեւն ապրելիս է եղել իրեն որդեգրած ծնողների հետ: Եվ ահա մարտի 27-ին երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ իրենց 6-ամյա երեխան անհետացել է: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեխայի խորթ հորը, ով էլ խոստովանել է, որ […]

Կտաքանա

Ապրիլի 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում օդում  ջերմաստիճանը սպասվում է  գիշերը միչև 2 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 4 աստիճան ցուրտ Հանրապետության տարածքում`ապրիլի 2-3-ին, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 4-ի ցերեկը արևելյան […]

Ապառիկ` խաբեությամբ

Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երևանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

”Ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում”

Քչ իշխանական 4 ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են 3-օրյա հանրահավաքի Ազատության հրապարակում, և դա լինելու է ապրիլի 28-30-ին: Սա, անկասկած, ճնշում է իշխանությունների վրա, որպեսզի հանկարծ ու հանկարծ մտքներով չանցկացնեն պարտադիր կուտակայինի մասին օրենքը սահմանադրությանը համապատասխանող ճանաչել: Դատելով ոչ իշխանական ուժերի հռետորաբանությունից՝ նրանք ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում, իսկ պարտադիր կուտակայինի մասին օրենքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի