20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ի պարզաբանումը

Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարÏով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը: Միաժամանակ, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՊԵԿ` առաջարկելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց: Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը տեղեկացնում է. […]

Հռոմի պապին “գրկախառնությունների հեծանիվ” են նվիրել /ֆոտո/

Աուտիզմի համաշխարհային օրը Հռոմի պապ Ֆրանցիսկը յուրօրինակ նվեր է ստացել, նրան նվիրել են “գրկախառնությունների հեծանիվ”: Այս յուրօրինակ տարնսպորտային միջոցը հավաքել են աուտիզմով տառապող 3 երիտասարդ` հատուկ Պապի համար, գրում է  Росбалт-ը: Հեծանիվը այնպես է հավաքած, որ այն քշողը կարող է պաշտպանել իր դիմաց նստածին: Այն հատկապես հարմար է հաշմանդամ երեխա ունեցողների համար:

Քաղաքապետարանը դե՞մ է տրանսպորտի թանկացմանը. փոխքաղաքապետը մանրամասնել է/վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վահե Նիկոյանը պատասխանեց լրագրողների հարցերին և լրացուցիչ մեկնաբանեց  Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի վերջին նիստը: Նախնական հաշվարկով ուղևավարձը պիտի տատանվեր 200-ից 250 դրամի սահմաններում :Արդյո՞ք սա հանձնաժողովի վերջնական որոշումն է: “Բնականաբար հանձնաժողովը վերջնական որոշում չունի: Հանձնաժողովի վերջին նիստի ներգրաված  խորհրդատուն ներկայացրել է ֆինանսական հաշիվները: Ուսումնասիրության արդյունքները վերաբերվում են ուղևորահոսքին: Ներգրաված են […]

Եվրոպացիները պետք է լսեն իրականությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ելույթ է ունեցել: ”Փորձել եմ երեք րոպեում ներկայացնել մեր հարևան Թուրքիայի դերակատարությունը այդ ամբողջ պատմության մեջ: Եվրոպացիները պետք է լսեն իրականությունը…..”,-ելույթը տեղադրելով համացանցում գրել է պատգամավորը: Ելույթը ստորև` Հարգելի գործընկերներ, Ձեզանից շատերը հավանաբար լսել են կցկտուր տեղեկություններ միջազգային հեռուստաալիքներով և օնլայն լրատվամիջոցներում, իսկ […]

Պատգամավորները ծեծել են իրար /վիդեո/

Այսօր առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են Ուկրաինայի Կոմունիստական եւ “Սվոբոդա” կուսակցությունների պատգամավորները, գրում է УНИАН-ը:  Ծեծկռտուքը սկսվել է կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթից հետո, ով մեղադրել է ներկայիս իշխանության ներկայացուցիչներին` ասելով, որ նրանք նպաստում են Ուկրաինայի մասնատմանը: Ելույթն առաջացրել է իշխող “Սվոբոդա” կուսակցության պատգամավորների դժգոհությունը, ովքեր մոտեցել […]

Այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-յան հանրագրում անդրադարձել է ՍԴ-ի որոշմանը: Երբ լրահոսում կարդացի-լսեցի՝ որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց, շատ- շատերի պես անասելի էր նաև իմ ուրախությունը։ Ուրախությունից էլ անդին էր զգացումս,  «ամեն ինչ կորած չէ» շտապեցի եզրակացնել, մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուտներ, որոնք կարող […]

Փորձել են ճնշել օմբուդսմենին /վիդեո/

”Բոլոր երկրներում ամեն վատի համար մեղավոր է իշխանությունը”,-այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե կարծում է, որ երկրում մարդու իարվունքների պաշտպանության ոլորտում եղած խնդիրների համար գործող իշխանությունն է մեղավոր: Միևնույն ժամանակ օմբուդսմենը նշեց, որ պետք է հասկանալ, որ համեմատելով այլ երկրների, օրինակ` Հունգարիայի հետ, կարող ենք միանշանակ ասել, որ մարդու իրավունքների […]

Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ: Մեր դիտարկմանը, եթե խորհրդի նիստ հրավիրված չէ, նշանակում է արդյոք, որ վարչապետի թեկնածություն չի քննակվելու՝ Թադեւոսյանն ասաց. “Բնականաբար, կուսակցության կանոնադրությամբ քաղաքական պաշտոններում հանրապետականները […]

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով

Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի լուսային կանաչ […]

”Փարոս” ռեստորանի տարածքը քաղաքապետարանը կբարեկարգի

“Հաջորդ խնդիրը Երևանում կանաչապատումն է, չնայած այս տարվա ծրագիրը, որը աննախադեպ է իր ծավալի մեջ նպատակ ունի ավելացնել հանգստի գոտիների թիվը Երևանում: Պիտի ունենանք նոր ստեղծված պուրակային հանգստի գոտիներ, որը զբաղեցնելու է քսանհինգ հեկտար տարածք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որ նկատեց, որ Երևան քաղաքը արդեն պատված է կակաչներով: Անդրադառնալով ոռոգման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի