10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Քաղաքապետարանը դե՞մ է տրանսպորտի թանկացմանը. փոխքաղաքապետը մանրամասնել է/վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վահե Նիկոյանը պատասխանեց լրագրողների հարցերին և լրացուցիչ մեկնաբանեց  Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի վերջին նիստը:

Նախնական հաշվարկով ուղևավարձը պիտի տատանվեր 200-ից 250 դրամի սահմաններում :Արդյո՞ք սա հանձնաժողովի վերջնական որոշումն է:

“Բնականաբար հանձնաժողովը վերջնական որոշում չունի: Հանձնաժողովի վերջին նիստի ներգրաված  խորհրդատուն ներկայացրել է ֆինանսական հաշիվները: Ուսումնասիրության արդյունքները վերաբերվում են ուղևորահոսքին: Ներգրաված են եղել միջազգային խորհրդատուներ և տեղական խորհրդատվական կազմակերպություններ: Մեծ աշխատանք է իրականացվել ու ներկայացվել են այդ աշխատանքի արդյունքները”,-տեղեկացրեց Վահե Նիկոյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը արդեն հայտնել է իր դիրքորոշումը, ըստ որի այն թվերը որոնք ներկայացվել են կիրառման տեսանկյունից իրենց համար նույնպես ընդունելի չեն:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ