17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է անհապաղ չեղարկել այս օրենքը. Դ!եմ եմ շարժումը վճռական է

Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ Դ!եմ եմ նախաձեռնության անդամները խոսեցին Սահմանադրական դատարանի որոշման և իրենց հաջորդ քայլերի մասին:

“Մենք ասում ենք, որ ՍԴ-ն հանգուցալուծող օղակ չէ: Նա հաստատեց, որ մեր բողոքը ճիշտ է, բայց սոցիալական առումով հարցին լուծում չտվեց”,-նշեց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

Բանախոսները նկատեցին, որ իշխանությունների համար ամոթալի է նույնիսկ մեկ օր ավելի ունենալ օրենք, որը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել:

“Խնդիրը ոչ թե ՍԴ որոշումն է, այլ որոշման տարաբնույթ, ապակողմնորոշող մեկնաբանությունները: Բոլոր այս մեկնաբանությունները հիմնված են որոշման 7-րդ կետի վրա, որտեղ ժամկետ էր նշանակել սեպտեմբերի 30-ը: Գործադիր եւ օրենսդիր մարմինն օր առաջ օրենքը պետք է սկսի քննել այն դրույթները, որոնք հակասահմանադրական են ճանաչվել, ոչ թե այդ ժամկետը իշխանությունները դիտարկեն որպես հնարավորություն գումար կորզելու համար”,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Դավիթ Մանուկյանի խոսքով` ուշագրավ է հատկապես որոշման վեցերորդ կետը, որտեղ հստակ նշվում է` պետք է հաշվի առնելով մարդու սեփականության իրավունքը:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ 1974թ.-ից հետ ծնված քաղաքացիներն իրավունք չունեն ֆոնդ չընտրել:

“Հաշվի առնելով, որ 97%-ը դեմ է կուտակայինին, պետք է անհապաղ չեղարկել այս օրենքը: Հենց երկուշաբի պետք է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել եւ չեղարկել այս օրենքը”,- հավելեց  Հակոբ Արշակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ