27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

“Տիգրան Սարգսյանի ինքնասիրությունը խոցվեց, չհասկացան նրա բարի մտադրությունները”

“Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց պաշտոնից, քանի որ նրա ինքնասիրությունը խոցված էր  , և որպես բարոյական մարդ, նա պետք է դիմեր այդ քայլին։

 “Լինելով վարչապետ` նա ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար։ Նա հիասթափվեց մեզնից, որ մենք չաջակցեցինք նրա ծրագրերին”,-ասաց սոցիալոգը։

 Ադիբեկյանը նկատեց , որ կուտակայինին անցել են արդեն  56 երկրներ, և Տիգրան Սարգսյանի ամենամեծ հիասթափությունն այն էր, որ նրան չհասկացան, չհասկացան նրա բարի մտադրությունները։

Ադիբեկյանի դիտարկմամբ, պարզապես մեր երկրում մարդիկ բարեփոխումները դժվարությամբ են գնահատում. “Բոլորին էլ քննադատում են, այստեղ խնդիրն այն է, ՍԴ-ն ոչ թե պետք է օրենքի տառին հետևեր, այլ շնչին և հոգուն, ՍԴ-ն ասել է, որ մի քանի կետեր կան, որոնք պետք է շտկվեն”,-ասաց նա:

Ադիբեկյանը նաև ընդգծեց, թե երկիրը պառակտված է, և մարդ չի կարող բոլորի համար լավ լինել, բոլորի սրտով անել։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ