20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միամիտ ու տաղանդաշատ. այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր հայտնի ու սիրված դերասան Ազատ Շերենցի ծննդյան օրն է: Շերենցը ծնվել է 1913թ. ապրիլի 5-ին, Թիֆլիսում։ Փոքր հասակում նա եղել է Լենինականի և Ստեփանավանի որբանոցներում։ Աշխատել է որպես ցրիչ, միաժամանակ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում։

Ուսանել է Մոսկվայի Ռ. Սիմոնովի գլխավորած հայկական դրամատիկական ստուդիայում։ Ավարտելուց հետո, աշխատանքի է անցել Լենինականի Մռավյանի անվան պետական թատրոնում՝ որպես դերասան։ Աշխատել է Հ. Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիայում։ 1965-ին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման։

Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` “Մենք ենք, մեր սարերը”, “Հայրիկ”, “Տղամարդիկ”, “Խնձորի այգին”, “Չախ-Չախ թագավորը”, “Սերոբի ծառը” և այլն։

Ազատ Շերենցը վախճանվել է 1994 թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ