18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդգես Գասպարիին ու Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով բերման են ենթարկել

Այսօր  Երևանի գլխավոր դատախազության շենքի առջևից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ  Արգիշտի Կիվիրյանին և Վարդգես Գասպարիին։

Նրանք տեղափոխվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:

 “Այսօր սատարելով Շահեն Հարությունյանին մասնակցեցինք երթին և մեր բողոքը փորձեցինք արտահայտել գլխավոր դատախազության մոտ նաև: Ժողովուրդը հիմնականում գտնվում էր դիմացի մայթին, մենք մյուս մայթում կանգնած զրուցում էինք ու ոստիկանները մեր հանդեպ բռնություն կիրառելով, բռթբռթելով փորձեցին հրել դեպի երթևեկելի մաս: Վարդգեսին անգամ գետին գցեցին: Հետո էլ մեր բողոքը լսելու փոխարան մեզ բերման ենթարկեցին”,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Կիվիրյանը տեղեկացրեց , որ  որևէ գործողություն մինչ այս պահը չի կատարվել ուղղակի ոստիկանները նկարահանում են և իրենց ռեժիսորների տեղ են դնում։

“Ոստիկանները իրենց լկտի են պահում, ապօրինաության հերթական դրսևորումն  է”,-ասաց Կիվիրյանը։

Նա կարծում է, որ հերթական վարչական տույժն է սպասվում:Թե երբ նրանց բաց կթողնեն Կիվիրյանը դժվարանում է ասել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ