30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը ամոթանք է տվել Կարեն Անդրեասյանին

“Կարեն Անդրեասյանը չի ծառայում մարդու իրավունքները պաշտպանելուն, այլ պաշտոնն օգտագործում է անձնական նպատակների համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը համարում է, որ Կարեն Անդրեասյանը իրավունք չունի զբաղեցնելու իր պաշտոնը:

 ԱԻՄ առաջնորդը հիշեց իր ՄԻՊ եղած տարիները, երբ  ընդամենը չորս անդամներով ջանք չէին խնայում այդ ինստիտուտը Հայաստանում ձևավորելու համար:

“Ես չորս տարի աշխատում էի առանց աշխատավարձի, իսկ այդ տարիներն իմ աշխատանքային ստաժի մեջ անգամ չմտան: Այնինչ,  640 000 դրամ աշխատավարձ ստացող այս երիտասարդը համարձակվում է ցավ հայտնել, որ ինձ, որպես նախագահի թեկնածու մահափորձի ենթարկվածիս, պետությունը օգնել է: Անպարկեշտ է, որ 640 000 դրամ աշխատավարձ ստացող մարդն անհանգստանում է Հայրիկյանին բուժօգնություն ցուցաբերելու համար”,-նշեց նախագահի նախկին թեկնածուն:

 Հայրիկյանը զայրացրել  է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.

“Այս մարդը, բան ու գործ թողած՝ մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն, հարձակվում է ինձ վրա: Ամոթ իրեն, ես միայն խորհուրդ կտամ, որ լռի, որովհետև շատ բաներ գիտենք, որ չենք ասում: Օրինակ` Եվրոպական միությունը 700 000 եվրո օգնություն էր հատկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի՞նչ արեցին, ձևական մի քանի գրասենյակ բացվեցին մարզերում, մնացածն իրենց համար մեքենաներ գնեցին”:

 Չնայած Հայրիկյանին չի գոհացրել իրեն տրամադրված գումարի չափը, սակայն նա տեղեկացնում է, որ այնուամենայնիվ գումարը ծառայել է իր նպատակին. “Ես սկզբնական շրջանում գրիչ չէի կարողանում բռնել, հիմա արդեն կարողանում եմ գրել”,-Հավելեց Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ