28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը շարունակում է անակնկալներ խոստանալ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի  25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում ` Մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

Տիգրան Սարգսյանը շփոթեցրեց նախկին նախարարին /վիդեո/

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքի տարբեր առաջարկներ է ստացել, սակայն առայժմ կզբաղվի կուսակցական աշխատանքով: “Հետագայում կմտածեմ թե ինչով զբաղվեմ”,-ասաց նա՝ չհասցնելով պատասխանել այլ հարցերի: Դումանյանին թվաց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան է եկել՝ ներողություն խնդրեց՝ շտապելով դիմավորել, սակայն պարզվեց եկողը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Մանրամասները տեսանյութում:

Կանայք գիրանում են 38, իսկ տղամարդիկ` 44 տարեկանից

Ուսումնասիրությունները փաստել են, որ կանայք սկսում են ակտիվորեն քաշ հավաքել 35-40, իսկ տղամարդիկ` 40-45 տարեկանում: Կանանց մոտ դա տեղի է ունենում կյանքի այն փուլում, երբ որպես կանոն նրանք ամուսնացած են (չկա անհրաժեշտություն պահպանել բարձր սեքսուալություն ժամադրության գնալու համար) և ունեն երեխաներ: Շատ կանայք երկու անգամ են ընթրում` առաջինը երեխաների հետ, երկրորդը` ամուսնու: Տղամարդկանց մոտ քաշի […]

Ոստիկանները հրահանգել են տաքսու վարորդներին կիրակի մարդ չտեղափոխել. ահազանգ

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ օրերս Երևանի տարբեր համայնքներում ոստիկանները մոտեցել են տաքսու վարորդներին և հրահանգել կիրակի օրը ուղևոր չտեղափոխել քաղաքի կենտրոն: Ոստիկանները հեռախոսահամար են վերցրել, գրանցել մեքենաների համարները և ասել, որ այդ օրվա երթը նկարահանվելու է:  Նշենք, որ մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 14։00-ին Թբիլիսյան խճուղում ավտերթ է անցկացնելու ”Դո´ւրս մեր գրպանից” նախաձեռնությունը:  ”Բոլոր […]

Գործարարների հանդիպումը Շուշիում էր, միավորվեցին կենացների ու երգի շուրջ /վիդեո/

Հայը հայ է մնում , անկախ որտե՞ղ է ծնվել և ի՞նչ լեզվով է մտածում, հայը՝ հայ է և Արցախում և Հայաստանում և ասենք Աֆրկայում: Հայի հոգու կարոտն է ուրիշ: Շուշիում հանդիպեցին տարբեր երկրներում ծնված ու մեծացած երկու հայ: Մեկը “Շուշի պլազա հոթել” հյուրանոցի սեփականատեր Ալեք Բաղդասարյանն էր մյուսը ձյաձ Գրիշան, որը ծնված լինեով Բաքվում իր […]

Եվրոպայի օրը Հայաստանում /ֆոտո, վիդեո/

Հայաստանում մայիսի 24-ին նշվեց Եվրոպայի օրը: Չնայած անձրեւն ու քամին խանգարեցին եւ համերգը ընդհատվեց, այնուամենայնիվ տոնական տրամադրություն էր: Տեսանյութն ու լուսանկարները Henaran.am-ի արտահաստիքային թղթակից Ավետիս Մելքոնյանի:

Նման հրամանատար ես չեմ տեսել ու երևի երբեք էլ չտեսնեմ. ազատամարտիկը խոստովանեց/վիդեո/

Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը ազատամարտում բավականին լուրջ ներդրում ունի: Գասպարյանը կռվել է տարբեր ջոկատներում, ինքնակազմավորելով ու կյանք տալով նաև մի ջոկատի, որը հետագայում անձամբ ղեկավարեց: Ազատամարտիկի համար ինքն ու ընկերները պարզապես նվիրյալներ են եղել, ովքեր ամեն պահի պատրաստ էին զոհվել հանուն հայենիքի: Գասպարյանը այժ երկրորդ կարգի հաշմանդամ է և բազմաթիվ խնդիրներ ունի: Նրա հանդիպած մեծագույն հրամանատարը […]

Ինչու էր ուրախ Արագածոտնի մարզպետը /վիդեո/

ՀՀԿ 15-րդ համագումարին շտապող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հավաստի են պաշտոնակության մասին լուրերը: “Բարձր տրամադրությամբ համագումարի եմ գնում”: Մանրամասները տեսանյութում:

Կոտայքի մարզպետը կերեւա 100 օր հետո /վիդեո/

Կոտայքի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի խախտում լռությունը: “Ծա՞նր ժառանգություն եք ստացել”, “Դժվարություններ կա՞ն”. այս եւ այլ հարցերի մարզպետը չպտասխանեց, այլ բարձրացրեց ձեռքերը եւ ասաց հետո: “Ախր հետո Ձեզ չեք տեսնի”՝ արձագանքեցին լրագրողները: “100 օր հետո կտեսնեք”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Վլադիմիր Գասպարյանն ու Ալիկ Սարգսյանը չեն շփվում /վիդեո/

՛՛Ես հիմա չեմ ուզում ոչ գնահատեմ, էչ գնահատականներ տամ, դա բորայական նորմերին դեմ կլինի, նախկին ոստիկանապետը ներկայիս ոստիկանապետի գործունեության գնհատականը, ճիշտ չի լինի, կարծում եմ, որ տա՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի՝ ինչպես կգնահատի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությունն, ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց հարաբերությունները նորմալ են, որևէ խնդիր չունեն: ՛՛Չէ, չենք շփվում, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի