08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Տիգրան Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է պատժվեն”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայ ազգային կոնգրեսի”  քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը տեսակետ է հայտնել , որ  ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, որպեսզի այլևս  չվերադառնա և պատասխանատու պաշտոն զբաղեցնի.”Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տա իր արարքների համար»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա”:

Պատասխանելով հարցին, որը առնչվում էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին ՀԱԿ անդամը ասաց. “Ես մեկն եմ այն մարդկանցից, ով Ռոբերտ Քոչարյանի անունը չի ուզում լսել: Նման մարդիկ պետք է խստագույնս պատժվեն իրենց արարքների համար”:

Զոյա Թադևոսյանն անդրադարձավ նաև կառավարության ծրագրին ու նշեց, որ կառավարության ծրագրում որոշ կետեր կան, որոնք շատ է կարևորում. “Այդ ծրագրում կարևորվում է մարդը, դա շատ դրական է: Բայց նախ մեկ մարդով չէ, որ այդ ծրագիրն իրականացվում է, այդ կառավարության մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք երբևէ իրենց ոլորտներում հաջողություններ չեն գրանցել, բացի իրենց հարստության դիզման գործում: Ծրագիր գրելը միշտ էլ ավելի հեշտ է, բայց ամենադժվարը այն իրագործելն է”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ