15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Թանգարանների գիշեր 2014-ի” շրջանակում կանցկացվի “Գեղադիտակ” թվային ծրագիրը

Ս. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը  հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/: Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում […]

Հաղթանակի օրը աղմկոտ նշելու համար նկատողություն ստացած տղամարդը սպանել է հարեւանին

Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայում բարձրահարկ շենքի բնակիչը պատշգամից կրակելիս է եղել` տոնելով օրը: Երբ նրա հարեւանը նկատողություն է արել նրան` աղմկելու համար, “հայրենասերը” կրակել եւ սպանել է հարեւանին: Հարկ է նշել, որ տղամարդը հարբած է եղել: Անդրեյ Գորբաչյովը սկզբում փորձել է խուսափել պատասխանատվությունի` ասելով, որ հարեւանն ինքնասպանություն է գործել: Սակայն ոստիկաններին շատ արագ […]

Ծիծաղի թագուհին 60 տարի ցատկոտել է բեմի վրա /վիդեո, ֆոտո/

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում այսօր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի եւ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ” շքանշանակիր, երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա  Գրիգորյանին:  “Շատ թանկ մարդ էր Սվետլանան մեզ […]

Հրապարակային հարցում՝ ուղղված նախագահին, վարչապետին և քաղքաքաշինության նախարարին

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին Հրապարակային հարցում Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար    Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված  բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին “Շիրակ կենտրոնը” 2014 թ. փետրվարի […]

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները: Դասախոսություն-քննարկումն անցկացվեց “Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու […]

Սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարում է պետությունը

ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերին: Այսօրվա որոշմամբ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:Մեկ այլ որոշմամբ կառավարությունն հատատել է […]

Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի. Ստյոպա Սաֆարյանը վերջում ներողություն խնդրեց

“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել. “Գիտեմ, որ հոգեկան հիվանդներից հակակրանք ունենալու մասին Ինգա եւ Անուշ Արշակյանների հայտնած անընդունելի, մերժելի հայտարարություն վերաբերյալ իմ գրառումը ռեակցիա է առաջացրել ֆեյսբուքում: Դա գիտակցում էի նաեւ գրելուց առաջ: Խոստովանեմ՝ ինքս էլ խախտել եմ էթիկայի սահմաններ՝ անցնելով անձնականի սահմանը, ինչի հարցում միշտ փորձել եմ նրբանկատ լինել […]

“Ավան” հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ նախարարը հրահանգել է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին “Ավան”  հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի  անդամները, ինչպես նաև “Ավան” հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։  Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը […]

Երեխային դանակահարել են մոր աչքի առաջ

Օրերս Սվերդլովսկի շրջանում երկու երիտասարդներ դանակներով հարձակվել են 9 տարեկան երեխայի վրա, ով զբոսնելիս է եղել մոր եւ եղբոր հետ: Արդյունքում երեխան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական վարկածով` քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի մոտ են եկել տեղի 4 բնակիչներ, ովքեր հանդիպելիս են եղել այլ տղամարդկանց հետ, եւ սկսել են վիճաբանել իրար […]

Նախկին մաքսավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Հովիկ Աբովյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարն է, նախկինում զբաղեցնում էր Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի