13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարարը շնորհավորել է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժքույրերին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:   “Հարգելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Այն փաստը, որ  ողջ աշխարհն է նշում բուժքույրերի օրը, անշուշտ, ձեր ունեցած չափազանց կարեւոր դերակատարության խոսուն վկայությունն է։ Առողջապահության  համակարգի  ամենաստվար բանակը լինելով` դուք միաժամանակ մեծ բեռ եք վերցնում ձեզ վրա։ Առավել շատ շփվելով […]

Ֆրանսիան անելու է հնարավորը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության խաղաղ լուծման համար. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանում նախագահ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան անելու է իրենից կախված ամեն բան` Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա հակամարտության խաղաղ լուծման համար, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: “Ես Ադրբեջանում եմ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Պատրաստվում եմ մեկնել նաև Հայաստան և Վրաստան”,- ասել է Օլանդը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Լեռնային […]

Հանրաքվե Դոնեցկում եւ Լուգանսկում. միջազգային հանրությունը չի ցանկանում ճանաչել արդյունքները

Նախօրեին Ուկրաինայի հարավ-արեւելքում հանրաքվե է տեղի ունեցե, որի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Դոնեցկում եւ Լուգանսկում ցանկանում են անկախանալ Ուկրաինայից: Դոնեցկում տեղի ԿԸՀ ներկայացուցիչը նշել է, որ ընտրողների 89.7 տոկոսը կողմ են քվեարկել անկախացմանը:   Լուգանսկում քվեարկողների 81 տոկոսն է կողմ քվեարկել: Հարկ է նշել, սակայն, որ սրանք նախնական տվյալներն են, գրում է ИТАР-ТАСС-ը: […]

Ես գիժ չեմ. տիկին Ալլան համոզում էր վարչապետին /վիդեո/

Անվանի երգահան Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի մոտակայքում մոտեցավ մի կին՝բողոքելով իր առողջությունից եւ հուզող գործից:  Տիկին Ալլային /այդպես էր կնոջ անունը/ ծանոթները հորդրոցեին վարչապետին ներկայացնի խնդիրը, որպեսզի ըստ էության պարզ լինի՝ ասաց. “Նա գիտի”: Ոմանք տիկնոջը նկատողություն արեցին՝ ասելով, որ եկել են Օրբելյանի թաղմանը, անձնական հարցերի ժամանակը […]

Վերջին հրաժեշտը Կոնստանտին Օրբելյանին /վիդեո, ֆոտ/

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հրաժեշտ տվեցինք մեծ երաժիշտ, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանին: Հարգանքի տուրք մատուցեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենդիր եւ գործադիր մարմնի անդամներ, դիվանագետներ: Հրաժեշտի արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը, […]

Եվրոպան նախընտրեց “մորուքավոր կնոջը”. Ավստրիան հաղթեց “Եվրատեսիլ 2014”-ում

Րոպեներ առաջ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում ավարտվեց “Եվրատեսիլ 2014” հեղինակավոր մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը գրավեց 4-րդ տեղը: Մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` “մորուքով կինը”:   Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 26 երկիր: Հայաստանին առավելագույն` 12 միավոր տվեցին հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Ավստրիա եւ Վրաստան:

Մի բան ունեն ասելու…./վիդեո/

“Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն”-ը Շուշիում պարեց հաղթանակի քոչարին: Թեժ մարտերի բովով անցած հսկայահոգի հայորդիները եռում էին: Եկել են ասելու, որ իրենք հաղթել են, որի իրենք ազատագրել են մեր պատմության ու մեր ազգի հավատամքը… Մայիսի 9-ը շուշեցիների համար բոլորովին ուրիշ խորհուրդ ունի, այլևս ադրբեջանական մինարեթներից չի հնչելու նամազի ծեսը, արդեն միայն հայր մերն ու հայի աղոթքը […]

Հույս կա /վիդեո/

Դաշնակցությունը երբեք անմասն չի մնացել պայքարի իր մասնաբաժնում: Երեկ Շուշիի ազատագրման 22 ամյակի տոնակատարություններին մասնակցեցին նաև ՀՅԴ ներկայացուցիչները: “Մեր սերնդի հաղթանակների պսակն է Շուշիի հաղթանակը  Շատ հետաքրքիր զուգադիպությամբ մեր ազգի բոլոր գլխավոր հաղթանակները մայիս ամսի հետ են կապված, բայց այս սերունդը իր աչքերով տեսավ այդս հաղթանակի բերկրանքը և ամենակարևորը արդյունքները: Ունենք ազատագրված Արցախ և հույս […]

Արթուր Աբրահամը կքվեարկի ընկերոջ օգտին

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ է արել քվեարկել Արամ Mp3-ի օգտին: “Heute Abend schau ich den Eurovision song contest und werde Aram MP3 wählen. Bitte stimmen sie mit mir! -Այսօր երեկոյան դիտելու եմ Եվրատեսիլը եւ քվեարկելու եմ իմ ընկերոջ Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ: Arthur Abraham”,-գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի