Գիտակցո՞ւմ է Երևանի քաղաքապետարանը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բյուջեի կատարողայանի քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեց, թե ինչ ապագա է սպասվում տրանսպորտի սակագնին: ՛՛Ուզում եմ ցիտել 2013թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, նա ասել է.՛՛Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում, մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ՛՛:
Փաշինյանը հարցրեց՝ Երևանի քաղաքապետարանը գիտակցում է, որ այս հայտարարությունը նշանակում է՝ առնվազն մինչև Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններ սակագինը չի փոխվելու, որովհետև մարդիկ Տարոն Մարգարյանին, ՀՀԿ-ի ցուցակին ձայն են տվել այդ թվում նաև այս հայտարարության համար: Արեյանը պատասխանեց, քաղաքապետի հանձնարարությամբ գործում է հատուկ հանձնաժողով՝ տրանսպորտի հարցերով, այն շարունակում է իր աշխատանքը, որին ներգրավված են միջազգային կազմակերպություներ, փորձագետներ, փորձագիտական աշխատանքների արդյունքներն ամփոփվեցին նախորդ նիստում, իսկ առաջարկները դեռ քննարկվում են, հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը ՝ մինչև հարցին սպառիչ պատասխան տան: Ինչ վերաբերում է քաղաքապետի հայտարարությանն, ապա փոխքաղաքապետը շեշտեց. ՛՛Այո, եղել է այդպիսի հայտարարություն՝ ի պատասխան հարցին, որ վերաբերում էր հետևյալին, թե արդյոք 2013 թվականի ապրիլի 1-ից տրանսպորտն աշխատելու՞ է նոր սակագնով: Խոսքը վերաբերում էր այդ կարճ ժամանակահատվածին՛՛:
Փաշինյանը հակադարձեց, թե Տարոն Մարգարյանն արել է դա մարտի 28-ին. ՛՛Ստացվում է, որ 4 օրվա՞ համար է այս հայտարարությունը արել և որ երկուսից կարող է թանկանալ՛՛։ Արեյանը պատասխանեց, թե եղել է կտրուկ հարցադրում և եղել է պատասխան, որ չի թանկանլու։ ՛՛Մարտի 28-ին հայտարարել է, որ ապրիլի մեկից չի լինի, բայց դա չի նշանակում քաղաքապետարանը կաշկանդված է տրասպորտի սակագնի վերանայման համար։ Կարճ ժամանակատհատվածի համար հարցադրում և սպառիչ պատասխան է տրվել՛՛,-եզրափակեց Արեյանը։