24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աջափնյակում ջուր չի լինելու

  “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի եւ նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների, Մարգարյան 19-45 կենտ համարների, Կարապետյան փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

Տարոն Մարգարյանը ծանոթացավ

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում եւ լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները եւս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ […]

Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ”հրատապ” ասելիքը….

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. Թեժ աշուն, թե մարտավարություն, հրատապ հարցազրույց, թե հրատապ մտավախություն, իրավիճակի վերլուծություն, թե անհանգիստ վիճակ, կասկածամտություն, թե զգուշացու ՞ մ… Հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր… Տպավորությունս այն է, որ ԵՏՄ-ին ՀՀ […]

Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձևավորումներով

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շրջանակում կանաչապատման համար նախատեսված տարածքները համալրվում են  նաև ծաղկային նոր ու հետաքրքիր ձևավորումներով: 2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա: Մինչ օրս վարչական  շրջաններում արդեն իսկ տեղադրվել է մոտ 80 նման կոմպոզիցիա: Նշենք նաև, որ Երևանն այս տարի ձևավորվել է ավելի քան 2 մլն ծաղիկներով, որոնց մի […]

Ես մերժում եմ փողոցային բնույթի հարաբերությունները. Վարդան Պետրոսյան/վիդեո/

“Նախախորհրդարան” նախաձեռնությունը մեզ տրամադրել է Վարդան Պետրոսյանի դատական նիստին առնչվող հաղորդագրություն. Հուլիսի 23-ին տեղի ունեցավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործող հերթական դատական նիստը: Ներկայացնում ենք Վարդան Պետրոսյանի հայտարարությունը, վկաների տված վկայությունները, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի խոսքերը՝ տեղի ունեցող դատավարության ընթացքի մասին: Մանրամասները` տեսանյութում:

Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իրենց բակում թաղված

Հալեպի թեժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ մեկնել է Քեսաբ, որն այդ ժամանակ ավելի ապահով էր համարվում: Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման ժամանակ, նա կնոջն ու երեխային ուղարկել է Լաթաքիա, իսկ ինքը մնացել Քեսաբում: Մոտ 4 ամիս է, ինչ Շանթի մասին տեղեկություններ չկաին: Միայն օրեր առաջ Շանթ Հովհաննիսյանի անշնչացած […]

Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, […]

Եկել էինք, որ Յուվեցի Կարոյի ճանկը ընկնեինք. տուժածի մայր/վիդեո/

Այսօր, ՛՛Վերնիսաժում՛՛մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցներից վիրավորված 30-ամյա Վալերի Հովհաննիսյանի մայրը եկել էր կառավարության դիմաց և պահանջում էր որդու արդար դատավճիռը: ‘’Ով է տեսել տուժվածին կալանավորեն. հաստ աղիքը կողքից կախ ընկած, պատգարակով դատավարության տարան: Ոտքի ելեկ ես անարդարության դեմ’’- շրջակա կանգնածներին կոչ էր անում Վալերիի մայրը: Հիշեցնենք, որ ՛՛Վերնիսաժում՛՛ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 30-ամյա […]

Իսրայել-Պաղեստին հակամարտության արդյունքում արդեն 700 զոհ է գրանցվել

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի զինուժի միջև հակամարտությունը շարունակվում է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 700-ի, գրված է Al Arabiya կայքում։ Աղբյուրը նկատում է, որ շարունակվող ռազմական գործողություններն ու բռնությունն ավելի անհավանական են դարձնում միջազգային հանրության՝ հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու բոլոր փորձերը։ Պաղեստինի իշխանությունները նաև տեղեկացրել են, որ հրեական կողմի […]

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ Երևան-ԼՂՀ համագործակցության համար

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը և Ժակ Գասպարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։   Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի