24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է քրեակատարողական վարչության նոր պետի անունը

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Հայկ Հարությունյանին փոխարինելու է ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով Հովհաննիսյանը գեներալների հայտնի Չարդախլու գյուղից է:

Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը

Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: […]

Տաքսու վարորդների համար խոչընդոտներ են ստեղծում /վիդեո/

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տեսանկարահանող սարքերը, կարմիր գծերը խոչընդոտում են տաքսու վարորդների աշխատանքին: ”Տաքսիստն ուզում է մարդ վերցնել, տեղ չկա կանգնելու, բոլոր կողմերում մեքենաներ են կանգնած, ստիպված երկրորդ գիծ է մտնում, այնտեղից է մարդ վերցնում, ու տուգանքն եկավ”,-ասաց նա: Այլ խնդիրներ ևս առաջ քաշեց Հովհաննիսյանը: Մանրամասները` […]

ԱՄՆ-ն ապացույցներ չի գտել Boeing-ի կործանման Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է, որ իրենք ապացույցներ չունեն Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման մեջ Ռուսաստանի կառավարության անմիջական ներգրավվածության մասին` հաղորդում է Interfax-ը: Նրանք նշել են, որ ուղևորատար ինքնաթիռը հավանաբար հրթիռակոծվել է Արևելյան Ուկրաինայում ռուսների կողմից աջակցություն վայելող անջատողականների կողմից: ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չգիտեն, թե արդյոք ռուսներ եղել են հրթիռակոծմանը մասնակցած անձանց թվում, և […]

Կոնկրետ վնասվածք չեմ ստացել. տուժող ոստիկան/վիդեո/

Շարունակվում է ”Շանթ և ընկերներ” գործով դատական նիստը, հաջորդ տուժողն է պատրաստվում ցուցմունքի: Էվրիկ Լեոնսկին նշեց, որ ինքը հասցրել է անգամ վնասազերծել փայտով զինված մարդու.’’ Ես տեսա, որ նա փայտով ուզում է հարվածի և գնացի փայտը վերցրի ձեռքից, հետագայում իմացա, որ դա Ալեք Պողոսյանն է: Ես կանգնած էի զուգարանի, մոտ, երբ մոտեցան հասկացա, որ Շանթ […]

Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած եւ հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող եւ անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից: Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում […]

Կուտակային համակարգում անհատական շահն է, ինչո՞ւ դա պետք է պարտադիր լինի

Այսօր` հուլիսի 23-ին, ‘’Արմավիրի զարգացման կենտրոն’’ հասարակական կազմակերպության գրասենյակում քննարկվեց Կուտակային կենսաթոշակի նոր համակարգը: Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետ Սուրեն Պարսյանը և իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Վերջինս նոր համակարգը դիտարկելով մարդու իրավունքների տեսանկյունից ասաց. ‘’կուտակայինը պարտադիր չի կարող լինել, դա անձը իր համար է վճարում և որքան շատ վճարի այնքան շատ կստանա’’: Պարոն Ղազարյանը […]

Ծեծեք միլիցայա…գնդապետը անձամբ է լսել /վիդեո/

  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստը: Արդեն դատարանում քննվել են երեք տուժողներ, այսօր ցուցմունք կտա չորրորդ տուժողը: Ցուցմունք է տալիս ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որ անդրադառնալով նոյեմբերի 5-ի իրադարձություններին նկատեց, որ բացի ոստիկաններից Շանթը և նրա ընկերները ծեծի են ենթարկել նաև քաղաքացիական […]

Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխել Արցախի բարերարի խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:  Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լեւոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի եւ Հայաստանի զարգացմանը: Artsakh Today մամուլի կենտրոն

Տեսուչները իրենց արագության չափն էլ են գումարում վարորդների արագաչափերին. Հովհաննիսյան

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ նպատակ է դրված ամեն կերպ լցնել բյուջեն, ու այդ պատճառով էլ վարորդ-ճանապարհապարեկային ծառայություն փոխհարաբերություններում խնդիրներ կան: Այս մասին Հովհաննիսյանը նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:  Հովհաննիսյանի խոսքով՝ արագության գերազանցման չափը տեսուչները սխալ են ֆիքսում: ՛՛Արագաչափերի արգությունն այնպես են միացնում, անջատում, որ տեսուչի մեքենայի արագությունը գումարվի, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի