24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Բոլոր վարորդները հուլիսի 26-ին մի հատ թեթև շունչ կքաշեն՛՛

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ողջունում է Ազգային ժողովի ՛՛Վարչական իրավախախտումների մասին՛՛ ՀՀ օրենքում կատարած փոփոխությունը, որով արագաչափերի, կարմիր գծերի, տեսանկարահանվող սարքերի արձանագրած տուգանքների չափերը փոփոխվել են: ՛՛Ազգային ժողովն ընդունեց այն փոփոխութունները, որոնց համար մենք ահագին ժամանակ պայքարում էինք, ոչ բոլորն ընդունեցին, սակայն որոշներն ընդունեցին: Այս օրենքն ուժի մեջ է մտնում այս ամսի […]

Բարսեղյանը պահանջում է պատժել փեսային ու քրոջը` մորը սպանելու համար /վիդեո/

80 ամյա Ռոբերտ Բարսեղյանը ՀՀ գլխավոր դատախազին խնդրում է ընդունել իրեն: Տարեց տղամարդը արդեն կորցրել է արդարություն նվաճելու հույսը: Բարսեղյանը դեռևս մեր նախորդ զրույցներում նշել է, որ հարազատ քրոջ ամուսինը  դիտավորյալ թունավորել և սպանել է իր մորը: Ռոբերտ Բարսեղյանը պնդում է, որ դա արվել է շահադիտական նպատակով և քրոջ գիտությամբ: “Դա այն փեսենա, որ հորս […]

Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից. Կոմանդոս

”Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: ՛՛Զենքը ոչ թե միայն շահագործում են, այլև պիտի սովորեցնել, մասնագետներ են ուղարկում այդ զենքերի հետ, ավելի լավ է ռուսներ լինեն, քան այլ երկրի մասնագետներ՛՛,-նշեց նա: Խոսելով Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների մասին՝ նա […]

Facebook-ը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և այլ նյութեր դիտելու համար

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և տեսանյութեր դիտելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կոճակը կաշխատի Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող բոլոր սարքերի համար: ‘’Յուրաքանչյուր օր մարդիկ սոցցանցի էջերում գտնում են տարատեսակ հետաքրքիր բաներ, բայց միշտ չէ, որ բավականաչափ ժամանակ ունեն դրանք ուսումնասիրելու համար: Այժմ դուք կարող […]

Գեղեցիկ Երեւան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի եւ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է զբոսայգում եւ տեղում հետեւել […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 24-ի ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ազատության պողոտայի կենտ համարների եւ 24 շենքի, Մարշալ Բաղրամյան պող., Ադոնցի, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Տոլբուխինի, Ն. Տիգրանյան, Մալխասյանց, Շահսուվարյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սեւքարեցի Սաքոյի, […]

Շնորհակալ են Սյունիքի մարզպետին եւ ”Լեռնահայաստանին՛՛

Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Դավիթ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ահա եւ վերջ…Ամիսներ առաջ “Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն” ՊՈԱԿ-ում սկսված վերանորոգողական աշխատանքները, որոնք սկսվեցին “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի միջոցներով, եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ հասան իրենց տրամաբանական ավարտին:Մնացել են ներքին հարդարման մի քանի աշխատանքներ: Սեպտեմբերի մեկը հաստատության […]

Լևոն Հայրապետյանի գործով պետության լռությունը կասկածելի է. ազատամարտիկ

 Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանին զարմացնում է, որ հայ գործարար, բերարար Լևոն Հայրապետյանին չեն համաձայնում բաց թողնել գրավի դիմաց: ՛՛Քանի միլիոն պետք է, մենք կհավաքենք կտանք, ինքն էլ պատրաստ տալ, սակայն հրաժարվում են՛՛,-այսօր ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի հրավիրված մամլո ասուլիսում ասաց Ալեքսանյանը:   Հարցին, թե արդյոք իշխանությունների արձագանքը կամ լռությունն այս դեպքում ճիշտ էր, Ալեքսանյանը պատասխանեց, որ Լևոն Հայրապետյանն […]

Ամառային ճամբարները հովանվորվում են աղանդների կողմից. Ա. Ամարյան

՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՛՛ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ Հայաստանում գործող գրեթե բոլոր ճամբարները՝ մոտ 80 տոկոսը, ֆինանսավորվում են աղանդների կողմից, ու այնտեղ տարվում է քարոզչություն:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ամարյանը նաև ասաց, որ այսօր աղանդները գրքեր են տպագրում, որոնք կենդանիների պատկերներով են, ու այն ևս քարոզչության միջոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի