10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղաչում եմ օգնեք ինձ, կամ ես թող ստեղ մեռնեմ հասեք երեխեքիս. ահազանգ կանանց գաղութից

Մարդկային ճակատագրերը տարբեր են, մարդկային հոգիները նույնպես….Երբեմն աղքատությունը և սոցիալական ծանր կացությունը մարդուն մղում են հանցագործության: Կարինե Այվազյանը զղջում է արածի համար: Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը ուզում է մեռնել, սակայն կարծում է, որ հոգին այդ դեպքում էլ հանգիստ չի գտնի… Կարինե Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Henaran.am-ի թղթակցի հետ: Հինգ երեխա լույս աշխարհ բերած մայրը դատապարտվել է […]

Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց լուծարել Գյումրու տեպխնոպարկ ՓԲ ընկերությունը:   ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունան պետ Արման Սահակյանն ասաց, որ վարչությունում քննարկման առարկա է դարձել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում  լիազոր ներկայացուցիչների ինստիտուտ ներդրման հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն ՛՛Գյումրու […]

Անհայտ կորած ՀՀ քաղաքացու դին հայտնաբերվել է գետում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 14-ին, ժամը 20.55-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ.  ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին:

Տավուշի նախկին մարզպետն այլ աշխատանքի կանցնի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով Արմեն Ղուլարյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը մեկ այլ որոշման նախագծով Հովիկ Աբովյանին նշանակեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի: 

Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց ընդունել, լսել նրանց պատմություններն ու փորձել նրանց հարցերին ևս պատասխան գտնել: Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, […]

Կարկուտի հավանականություն կա

Հանրապետության տարածքում՝   Մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում`   Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը […]

Ինչ են խմում հայերը և որքան. 168 ժամ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում: Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում ‘’օյաղների’’ թվով մենք 16-րդ տեղում ենք: Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չի օգտագործում 90.7%-ը: Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան […]

‘Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը՚. Իվանյանի զորամասում կրքերը բորբոքվեցին /վիդեո/

ՀԱԲ-ի հրամանատար, ազատամարտիկ Արամ Թորգոմյանի մեջ դեռ եռում է վրեժի տենչը: Հրամանատար Արամոն Շուշիի ամեն մի քարին է ծանոթ: Նա հիշում է  թիզ առ թիզ նվաճված հողի համար ի՞նչ պայքար է մղվել: Հիշում է ու էլի մռնչում առյուծի նման. ”Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը: Իմ համար թուրք, ադրբեջանցի մեկ են՝ տարբերություն չկա”,-Իվանյանի զորամասում ժամկետային զինծառաոյղների […]

“Տաքսի-տաքսիի” Ռոզը բոլորի մեջ կմնա զվարթ կերպար/ֆոտո, վիդեո/

 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի եւ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ” շքանշանակիր, Հ. Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր Երեւան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում:  Հարյուրավոր մարդկանց հետ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի