10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ”Ֆրեսկա” արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։ «Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, […]

Շիրակցի մտավորականները կդիմեն ՀՀ կառավարությանը

Հունիսի 24-ին, ժամը 13:00-ին Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները ”Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ: (Հասցե`Տիգրան Մեծի 4, 3-րդ հարկ, ”Շիրակ հայրենակցական միավուրում” ՀԿ-ի գրասենյակ, հեռ՝ 010 54 41 43): Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների […]

Հայաստանից ոչ ոք չի հարցնում ԵՄ թե ՄՄ. Ֆրանսիայի դեսպան

“Հայաստանում՝ Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները“ թեմայով  Մամուլի ազգային ակումբում քննարկումանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով թեմային նշեց, որ Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակների է ուղղված. մի կողմից ապահովել պետության եւ ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով այս երկու նպատակների փոխկապակցվածությունը: Դեսպանի խոսքով սա էր […]

Ակտիվիստները շրջափակել են ոստիկանության մեքենան /լրացված/վիդեո/

 “Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը” ֆեսբուքյան նախաձեռնությունն այսօր  բողոքի ակցիա  է կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Հանձնաժողովն այսօրվա նիստում  նիստում որոշելու է էլեկտրաէներգիայի սակագինը:  Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կրքերն այստեղ թեժ են. Բախվումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու հոգու՝  Արսեն Ադամյանին եւ  Վահան Դուրինյանին:  Ակցիայի մասնակիցները շրջապատել […]

Խորովածանոց՝ Նժդեհի գերեզմանի մոտ /ֆոտո/

Էս նկարը արվել է ամիսներ առաջ՝ զբոսաշրջիկների կողմից: Առաջին պլանում խորովածի տաղավար է իր բոլոր ”հարմարություններով”, իսկ հետևում համեստորեն վեր է խոյանում Սպիտակավոր միջնադարյան եկեղեցին, որի բակում ամփոփված է Գ.Նժդեհի աճյունը: Անհանդուրժելի է, երբ խորովածանոցը իր մեծությամբ և տեղադրման վայրով իշխող դիրք է ունենում եկեղեցու վրա: Սպասում ենք, որ այս հարցով Հովիկ Աբրահամյանը ”լուրջ խոսակցություն” […]

Հարսնաքարի վճիռը մնաց անփոփոխ /լրացվում է/

ՀՀ քրեական գործերով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց “Հարսնաքարի“ գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վճիռը:  Սույն գործով  մեղադրվող 6 ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը, դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ Վճիռը լսելուց հետո վատացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի ինքնազգացողությունը:Դատարանը անմիջապես […]

Կրակոցներ Արաբկիր փողոցում

Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և […]

Խստացումներ ու սահմանափակումներ՝ ”Բազեում”

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։ «Բազեում» […]

Երեխային անհրաժեշտ է նոր շունտավորում կատարել. փրկենք Մարիաննային /վիդեո/

Մարիաննա Չիլինգարյանը ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, սակայն այն անհաջող է […]

” Հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”

Կինոռեժիսյոր, “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը facebook-ի իր էջում գրառել է. “Հենց նոր Երեւանի օդում շատ ցածր սլացան վեց ռազմական կործանիչներ ` հայկական եռագույնի հետքեր սփռելով: Ի’նչ է սա նշանակում` հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”,-գրել է Խզմալյանը տեղադրելով նայեվ լուսանկար: Լուսանկարը՝ Տիգրան Խզմալյանի facebook-ի էջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի