28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոնիթորինգ զինվորական հոսպիտալներում

Կարեւորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորումն ու  զարգացումը՝  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ-ին նախաձեռնեց մշտադիտարկման անցկացում ՀՀ զինվորական հոսպիտալներում: Այդ նպատակով աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի եւ նախարարության աշխատակիցների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին մշտադիտարկաման նպատակները եւ […]

Տարոն Մարգարյանի ուղերձը ուսուցիչներին

Սիրելիմանկավարժներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող ձեր ազգանվեր գործունեության, ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի ձեր էությունը: Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, դարեր շարունակ, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլեւ արմատավորել է […]

ԼՂՀ Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Հոկտեմբերի 5ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիրերկու քաղաքների միջև։ Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև։ Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջև […]

Կոմիտաս. կյանքը եւ գործը /վիդեո/

2014 թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահը Կոմիտասի 145-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում կազմակերպել էր ՛՛Կոմիտաս. կյանքը և գործը՛՛ էլեկտրոնային մուլտիմեդիա DVD – հանրագիտարանի ներկայացումը: Բանախոս՝ Նախախորհրդարանի համակարգող, Գարեգին Չուգասզյան: Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:   Վարչապետն […]

Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել BBC-ի լրագրողների ուղղությամբ

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թուրքիայի ոստիկանությունը BBC-ի նկարահանող խմբի ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանները արցունքաբեր գազով 2 նռնակ են նետել լրագրողների ուղղությամբ: Դրանցից մեկը կպել է նկարահանող խմբի մեքենային։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու` տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ: Վերջինները բողոքում […]

Անձրեւ, մառախուղ

Հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ին ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-7, իսկ 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով:

Թող Սերժ Սարգսյանը շատ հարսանիքների մասնակցի /ֆոտո/

Համահայկական Բնապահպանական ճակատի համակարգող Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է, թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի շենքում մասնակցում է հարսանիքի:  “Մոտ 20 օր առաջ մեր շենքի շրջակայքը, որը մի 10-15 տարի ասֆալտի երես չէր տեսել՝ սկսեցին ասֆալտապատել: Շատ զարմացանք. ախր ընտրություններ չկան մոտակա ժամանակներում (չնայած դրանց ժամանակ էլ մեր մոտ չեն արել):  Դրանից […]

Երկրաշարժ Քաջարանի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19.55-ին ՀՀ տարածքում` Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 46.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված