10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում քրեակատարողական վարչությունում

Հոկտեմբերի 22-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում “Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը” ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի եւ Միացյալ Թագավորության ներկայացուցիչ, առաջատար խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համակարգի ներդրման համար իրականացված եւ կատարվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին եւ անհրաժեշտ փորձի փոխանակմանը: Ա. Օսիկյանը, կարեւորելով սերտ համագործակցությունը նշեց, […]

Ուղղակի շահարկում է

Սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից ազատելուն վերաբերող օրենքի փաթեթի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե բոլորն էլ իհարկե գործարար միջավայրի բարելավում են ակնկալում, բայց հարկային արտոնություններ տալով սահմանամերձ համայնքներում գործարարության ծախկում ու աճը պետության կառուցվածքի համար նշանակալի չի կարող դառնալ: ”Պարզից էլ պարզ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով սահմանամերձ համայնքներում դեմոգրաֆիական խնդիրների կանխարգելումն է՛՛,-ասաց նա և […]

Ոստիկանը փրկել է կնոջը՝ գուշակելով IPAD-ի նրա գաղտնաբառը

Սան-Խոսե քաղաքի ոստիկանԴեւիդ Քեմերոնին հաջողվել է փրկել ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ընկած կնոջը՝ գուշակելով IPAD-ի նրա գաղտնաբառը: 28-ամյա Մելիսա Վասկեսը վթարի է ենթարկվել՝ նրա մեքենան 150 մետր ձորն է ընկել, եւ անցնող մեքենաները տեսնելիս չեն եղել վթարված մեքենան:    Ուշ գիշերով աղջկա մայրն անհանգստացել է, քանի որ դուստրը չի եկել եւ զանգերին չի պատասխանել: Կինը դիմել […]

Երգելու են տրանսպորտում…

Հայ երգով լցնենք հանրային տրանսպորտը Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում: Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից եւ լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն: […]

Նախագահն այցելել է…

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Հանրապետության Նախագահը Շիրակի մարզում ներկա է գտնվել Գյումրիի ՛՛Վարդուհի՛՛ արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին: Բարերար Հովհաննես Օյունջյանի հայրենանվեր ձեռնարկումների և նրա […]

՛՛Խաչ պատերազմի՛՛ վզնոցները հանձնել են վարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՛՛Փոքր Մհեր՛՛ կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա:  Կառավարության ղեկավարը շրջել է մասնաճյուղի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքում, ծանոթացել կրթահամալիրի սաների համար ստեղծված պայմաններին: Այնուհետև տեղի է ունեցել կրթահամալիրը համալրած սաների երդման հանդիսավոր արարողությունը: Սաներից մի քանիսին՛՛Խաչ պատերազմի՛՛ […]

Երշիկեղենի մեջ աֆրիկյան ժանտախտ են հայտնաբերել

Ռուսաստանում սննդի մասնագետները Բելառուսական երիշիկիեղենի մեջ աֆրիկյան ժանտախտ են հայտնաբերել, հաղորդւոմ է ТАСС-ը: Աֆրիկյան ժանտախտը հայտնավերբել է 5 տեսակ ապրանքներից 4-ում: Միջադեպից հետո ռուս մասնագետները կապվել են մինսկի կոլեգաների հետ եւ տեղեկացրել հայտնաբերման մասին: Այժմ Ռուսաստանի տարածքում արգելվել է Բելառուսից ներկրած երշիկեղենի վաճառքը:

Մարդիկ պետք է գարանտիա ունենան, որ օրենքը չի փոխվի

Անկախ պատգամավոր Էդման Մարուքյանը կարծում է, որ սահմանամերձ գյուղերում գործունեությունը հարկերից ազատելու նախագիծն իսկապես լավն է: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ: Պատգամավորը հետաքրքրվեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից, թե ինչ երաշխիքներ են սահմանվելու գործարարների համար: ‘’Ինչ որ մի գործարար որոշում է ներդրում անել որևէ գյուղում ու գործարան բացել: Որն […]

Հայ գեղանկարիչը ցուցահանդեսում կներկայացնի Թուրքիայի 1-ին դեմքերի դիմանկարները

Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ գեղանկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանը 1997-ից ի վեր կտավին է հանձնում այդ երկրի բազմաթիվ պետական բարձրաստիճան այրերին` սկսյալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից, ով եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը: Հոկտեմբերի 25-ին Էրոլ Սարաֆյանը պատրաստվում է կազմակերպել իր 9-րդ ցուցահանդեսը, որը կայանալու է Գումգափուի Սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցում: Ինչպես հայտնում է, […]

Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանած ծագումով թուրք գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում: Գերմանիայի թուրքական համայնքի խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի հասարակությանը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի