29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նա իր ազատությունը զոհաբերեց. Հայկ Կյուրեղյանը չհարգեց դատարանին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ համանքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանի առաջին դատական նիստը սկսվեց սկանդալով։ Դատավոր Արմեն Բեկթաշյանի ներս մտնելիս ամբաստանյալը ոտքի չկանգնեց։ Հայկին միացան նաև առաջին շարքում նստած քաղաքացիները, որոնց շարքում էր նաև ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ  Տիգրան Առաքելյանը: Դատավորը զգուշացրեց, որ  դուրս կհրավիրվեն բոլորը ։

՛՛Մենք ոտքի չենք կանգնի՛՛ բղավեցին նրանք, իսկ ամբաստանյալը բացատրեց իր չկանգնելու պատճառը. ՛՛Ոտքի չեմ կանգնում հետեւյալ պատճառով, որովհետեւ համարում եմ սա ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարության պահանջին։ Իրականում այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չի, ռեժիմի դատարանն ա։ Դատարանների 90 տոկոսում տեսել եմ ոչ թե արդարադատության իրականացում, այլ արդարադատության բռնաբարում։ Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում այս մարմինը՛՛,- ասաց Հայկ Կյուրեղյանը։

Մեզ հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմեն Կյուրեղյանը նկատեց, որ որդին շատ հավասարակշռված մարդ է և ունի ուրույն հայացքներ.՛՛Նա իր ազատությունը զոհաբերեց՝ արդարությանը: Նրա արածը քաղաքական ակցիա է և ես միշտ կլինեմ նրա կողքին՛՛:

  Հայկ Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստին։ Հայկ Կյուրեղյանը նշեց, որ առանց նրա կարող է շարունակել դատը, սակայն դատավորը պարզաբանեց, որ միայն պաշտպանի ներկայությամբ կարող է հրաժարվել նրանից։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին։

 

 Հիշեցնենք, որ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավարության առաջին օրը՝ հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ է արձակել, որի ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան, այդ թվում մեկ կին։

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ