09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմաստիճանը 20 աստիճանով կիջնի. նախարար

Հոկտեմբերի 26-ից Հայաստան կներթափանցեն սիբիրյան ցիկլոնները և հոկտեմբերի 27-ից ջերմաստիճանը 20 աստիճանով կիջնի Լոռի, Տավուշ, Սյունիք մարզերում և Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ 10 աստիճանով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:Նա նշեց, որ ինքը հիդրոմետ ծառայությանը հանձնարարել է լրատվամիջոցներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Կրակոցներ Խորհրդարանում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մի շարք տարբեր վայրերում կրակոցներ են հնչել: Մասնավորապես, անհայտ անձինք կրակ են բացել երկրի Խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներում ու առեւտրի կենտրոնում, հաղորդում է НТВ-ն: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ անհայտ անձը, սեւ շորերով, եւ դեմքը ծածկած, կրակել եւ սպանել է Խորհրդարանի անվտանգության աշխատակցին: Դրանից հետո հաղորդում […]

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

  Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մերժել ”Ժառանգությոն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`”Ազ­գային ժողովի կա­նո­նակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կա­տարելու մա­սին” Հայ­աս­տա­նի Հան­րապետության օրեն­քի նախագծին:  Օրենքի նախագծով  նախատեսված է Հա­յաստանի Հանրա­պե­տու­­թյան Ազգային ժողովի պատգամավորի համար պարտականություն սահմանել յու­րա­քանչ­յուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է […]

Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությունում

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետական ծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, որոնց շարքում է նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահը, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն […]

Ինչու հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետը /լրացված/

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվում է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:  11:43 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Էդգար Ղազարյանն այլ աշխատանքի է անցնելու: ”Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար, իրեն հաջողություն եմ ցանկանում”:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է գյուղացիական տնտեսություններին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության գյուղացիական տնտեսություններին օգտվել առաջիկա 2-3 օրերին սպասվող բարենպաստ եղանակից և ավարտել բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու պտուղների բերքահավաքի աշխատանքները` բերքի հնարավոր ցրտահարություններից խուսափելու համար:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Ակտիվիստը՝ Դոգի փոխարե՞ն

Երեկ “Նուբարաշեն”-ից ազատ է արաձակվել araraum.com կայքի խմբագիր, ակտիվիստ Հովհաննես Եսայանը: Նրան կալանավորել էին 1 մլն դրամ շորթում կատարելու համար: Ըստ մեղադրանքի, նա իբր “Մայամի” գիշերային ակումբի տնօրինությունից գումար է պահանջել, որպեսզի նկարահանած տեսանյութը չհրապարակի: Եսայանի ազատ արձակելը հետաքրքիր է նրանով, որ երեկ ձերբակալել են Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին: Նա կասկածվում է […]

Տղան սպանել է ծնողներին ու քրոջը՝ հանուն բարեկեցիկ կյանքի

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա Ալան Խրուբիին, ով մեղադրվում է ծնողների եւ քրոջ սառնասիրտ սպանության մեջ: Սպանությունը երիտասարդը կատարել է, որպեսզի կարողանա բարեկեցիկ կյանքով ապրել, տեղեկացնում է The Marlow Review-ը: Ալանը թերթի գլխավոր խմբագրի որդի է, նա պարտքեր է ունեցել, եւ սպանել է ընտանիքի անդամներին, որպեսզի ողջ ունեցվածքն իրեն մնա: Քննության տվյալներով՝  հոկտեմբերի […]

Օպերային երգիչներն էլ խնդիրներ ունեն/վիդեո/

՛՛Օպերային թատրոնը դա արվեստների սինթեզի մի օջախ է՛՛,-մեզ հետ զրույցում ասաց օպերային երգիչ Տիգրան Դավթյանը: Օպերային երգի մեկնաբանը չի կարող անտեսել լավը և չի կարող չքարկոծել այն խանգարիչ երևույթները, որոնք հայ մարդուն կապում են ազգ ու հայրենիք չճանաչող՝ կատարողական արվեստի հետ: Մեր զրույցը Տիգրան Դավթյանի հետ անկեղծության ու բացահյտման շարքից էր.՛՛ Տնտեսության ու այլ խնդիրներ […]

Հայաստանը Արեւելյան գործընկերության գործընկե՞ր

Հայաստանը շարունակում է մնալ Արեւելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկեր: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո եւս Հայաստանը չի զլացել ընդգծել իր համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:  Նշենք, որ նրա դիվանագիտական առաքելությունը ավարտվել  է եւ նա մեկնելու է Հայաստանից:  Ըստ նրա Հայաստանի՝ Եվրամիության հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի