Աղանդավորների թիվն աճում է…էլի՞ /վիդեո/
Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը վստահեցնում է՝ եկեղեցին պայքար տանում է աղանդների դեմ: ՛՛Եկեղեցու պայքարը խոսքն է, քարոզչությունն է, մարդկանց մեջ լույսը պիտի վառես աստվածագիտությամբ, իսկ Սուրբ գրքով պետք է մարդկանց մեջ լուսյը վառվի, խավարը քցվի մի կողմ, լույս են վառում, ու խավարը չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Տեր հոր՝ շատ հեշտ է խաբել մարդուն, ով տեղյակ չէ Սուրբ գրքից: ”Սա է խնդիրը, ու սա բոլորիս խնդիրն է՛՛,-նկատեց նա: Դիտարկմանը, որ ամեն դեպքում աղանդավորների թիվն ավելի է շատանում, այլ մեթոդներ հարկավոր չե՞ն, քահանան արձագանքեց. ՛՛Աղանդավորների թիվը շատանում է, որովհետև ժողովուրդը հեռու է Քրիստոսից: Մոմ վառելով քրիստոնյա չեն դառնում, մարդիկ հաղորդությունից տեղյակ չեն, երեխային մկրտել են ու այդտեղ կանգ են առել՛՛:
Տեր Կյուրեղն ամեն կերպ իրենց անդամների թվաքանակն ավելացնող աղանդներին անվանում է fast food, միաժամանակ շեշտում է. ՛՛Իրենց հավատացյալների մեջ շատ հավատացյալ մարդիկ կան: Համոզված եմ, որ այդ մաքուր, անկեղծ հավատացյալներին մի օր Աստված ձեռքից բռնելու է ու բերելու հայ առաքելական սուրբ եկեղեցի:
Այդ աղանդներից խայծ են ստանում, ոչ թե հոգևոր գիտելիքներ, հոգևոր սնունդ՛՛:
Իսկ միգուցե նյութականի հետևից գնալով են կրոնական կազմակերպություններին անդամակցում, մանրամասները՝ տեսանյութում: