19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոլիզեյի պատին գրառումը զբոսաշրջիկի համար 20 հազար եվրո արժեցավ /ֆոտո/

Իտալիայում վերականգնել են Կոլիզեյի պատը, որի վրա ռուս զբոսաշրջիկը ՛՛Կ՛՛ տառն էր ՛՛հավերժացրել՛՛: Կոլիզեյի աշխատակիցներին հաջողվել է ամբողջովին հեռացնել վանդալիզմի հետքերը, հաղորդում է ТВ-Центр-ը: Հիշեցնենք, որ Կաբարդինո-Բալկարիայի 42-ամյա բնակիչ Կազբեկ Ակաեւը օրեր առաջ Կոլիզեյի պատին 25 սանտիմետր երկարությամբ ՛՛Կ՛՛ տառն էր գրել, ամենայն հավանականությամբ՝ իբրեւ իր անվան սկզբնատառ: Սակայն տղամարդուն չի հաջողվել ՛՛հետքը թողնել պատմության […]

Ինչ է պատահել Սուրիկ Խաչատրյանին

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայք-էջը, նոյեմբերի 27-ին “Մալաթիա” բժշկական կենտրոնում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է եւ հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանը առողջ է եւ զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Հիշենենք, որ երեկ Henaran.am-ը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանի սրտի անոթների հետ կապված […]

Ծառատունկ Երեւանում

Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաեւ կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ եւ թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձեւ ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց […]

Մերսեդեսն ընկել է ձորը

Նոյեմբերի 28-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Կապան 1-ին կմ-ին Մերսեդես մակնիշին 32ԼՏ044 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Է. Մ., 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. տուժածներ […]

Ուղեղի ցնցում և հիշողության մասնակի կորուստ. Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարձակումից հետո

Երեկ, երեկոյան ժամը՝  18:00-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել  ՛՛Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու՛՛ Գևորգ Սաֆարյանը: Հարվածը եղել է հետևից՝  կոշտ առարկայով: Ստացած հարվածի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը, գլխի շրջանում ունի վնասվածք: Սաֆարյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: Մեզ հետ զրույցում ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նշեց, […]

Դատախազությունը գործը հետ է ուղարկել

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է “Ա1+” հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետեւանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում`   Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի […]

12 մլն 399 հազար 550 ԱՄՆ դոլար. ավարտվեց հեռուստամարաթոնը

 “Հեռուստամարաթոն 2014”-ում հավաքագրվեց  12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և  նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: Ամենամյա հեռուստամարաթոնը մեկնարկել էր երեկ ժամը 20:00-ին ու շարունակվել մինչ այսօր ժամը 08:00-ն:

Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոցում չէ. խորհրդական. aravot.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է, թե մարզպետը տեղափոխվել է ”Մալաթիա” բժշկական կենտրոն:  Մարզպետի խորհրդականը, Aravot.am-ի հետ զրույցում ցինիզմ է համարել նման տեղեկատվությունը. ՛՛Հենց նոր խոսեցի մարզպետի հետ, այդ լուրն ի ուրախություն մեզ՝ բոլորիս, չի համապատասխանում իրականությանը: Սուրիկ Սերգեյիչը հիվանդանոցում չէ, շատ առողջ է, շատ լավ է, իր ընտանիքի գրկում հանգստանում է […]

Ինքնասպանության շեմից այս կողմ /վիդեո/

Ձնախառն անձրևն ու ցուրտը չեն խանգարում 4 երեխաների մորը ժամեր շարունակ կառավարության արձագանքին սպասելուն: Լարիսա Օհանյանը ամեն հինգշաբթի գործադիրի շենքի մոտ է: Տիկին Լարիսայի ընտանիքին ՛՛Հայկական ավիաուղիները՛՛ պարտք է 13 միլիոն դրամ: Ամուսինը, որ օդաչու էր, զոհվել է 2001 թվականին՝ Իրանում ՛՛Հայկական ավիաուղիներին՛՛ պատկանող ՛՛ՅԱԿ-40՛՛ ինքնաթիռի վթարի ժամանակ:  Լարիսա Օհանյանը կորցրել է հույսը, թե երբևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված