24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավ է, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն վատ է, որ գներն այսուհետ ավելի են բարձրանալու. Ահարոն Ադիբեկյան

Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահաոն Ադիբեկյանը անդրադարձավ ԵՏՄ անդամակցությունից հետո գնային շուկայում հայաստանյան սպառողին սպառնացող վտանգներին: Ըստ սոցիոլոգի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունն իր մեջ ներառում է ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ: Դրականն այն է, որ ԵՏՄ անդամակցությամբ մենք չենք կորցնում մեր ավանդական շուկաները՝ կարողանալով եվրոպական չափորոշիչներին չհամապատասխանող մեր ապրանքները վաճառել Ռուսաստանում: Ռուսաստանը […]

Եթե հարուստներին նայեք, կտեսնեք

՛՛Երղ հղի կնոջ աշխատավարձի հետ կապված խտրականություն ենք դնում, արդեն խտրականության մասին ենք խոսում: Երբ ես ի վիճակի եմ իմ աշխատանքով մեկ միլիոնից ավել ստանալ, արդեն կանգնում եմ փաստի առաջ, ու պետությունն ասում է՝ գործատու դու մտածիր այդ մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար […]

Ռուսաստանի գործակալ. Սադոյանի ու Եղիազարյանի բանավեճը անցավ սահմանները/վիդեո/

”Մի խնդիր ունենք վերցնել մեր սուրբ մասունքները ու հանձնենք հողին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով խոցված ինքնաթիռի օդաչուների ճակատագրին ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով միջազգային անդրադարձին Եղիազարյանը նշեց, որ չարժէ ժամանակ վատնել միջազգային կազմակերպություններ կոչված անհեթեթությունների վրա: ՛՛Միջազգային կառույցներ կոչվածը՝ աշխատում է ուժեղ երկրի հետ: Հայաստանի պես երկրի համար պետք է հասկանալի լինի, որ […]

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 19-ին ժամը 10.00 -ից մինչև նոյեմբերի 20-ը ժամը 18.00 -ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Տիչինա փող. (Շերամից մինչև Սեբաստիա), Տիչինայի փող. 3-րդ նրբանցքի (Տիչինայից մինչև «Շուշան» գործարան), Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3 շենքերի, Սեբաստիա փող. 24, 24/1, 24/2, 26, 26/1, […]

Շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Լայնամասշտաբ պատերազմական գործողություններն անհնար են. քաղաքագետ

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, ասել է, որ սա օգոստոսյան դեպքերի արձագանքն է: Նա նշել է, որ զինադադարի ռեժիմի խախտումը պատահական չէ: ՛՛Այս ամենը նյարդային ռեակցիա էր, այն Բաքվի ռեակցիան էր, ոչ թե ադրբեջանցի սերժանտների՛՛,- ասել է նա: Նա նշել է […]

Ըտենց բաներ չկան. 24 հղի կին է մեկ միլիոնից բարձր աշխատավարձ ստանում

՛՛Բոլո այն կանայք, ովքեր չեն աշխատում, հղիության ծննդաբերության համար տալիս ենք լրացուցիչ աշխատավարձի հիուն տոկոսը, եղածը պահելով՝ ավելացնում ենք, ու ևս մեկ խթան է ավելանում ծնելիության համար՛՛,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով ՛՛Ժամանակավոր անաշխատունակության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխությունների մասին: Նա նշեց, որ օրենքի քննարկումն այնպես ընթացավ, և ընդդիմադիր […]

՛՛Թող ազգովի համաձայնենք, հարց չկա…՛՛ /վիդեո/

Դե հիմա, ամբողջ հանրապետությունով զբաղվում են այդ խնդրով, բան ունենք, Արտգործնախարարություն կա, կազմակերպություն կազբաղվում են, մենք ի՞նչ կարող ենք անել, հո պատերազմ չենք սկսելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ խոսելով ՛՛Ժառանգության՛՛ անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլից, որ արվում է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով մեզ վերադարձնել ՄԻ-24-ի պայթեցումից զոհված օդաչուներին:    ՛՛Եթե ուզում […]

Խտրականություն կլինի կանանց ու տղամարդկանց միջև. Է. Մարուքյան

Ազգային ժողովը քննարկում է ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Պետական նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենսդրական փաթեթը:  Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե փոփոխված տարբերակով արդյոք խտրականություն չի լինի այն կանանց նկատմամբ, […]

Բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է բեմում

Ուկրաինայի Լվովի մարզում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է բեմում՝ մրցանակը ստանալու պահին, հայտնում է Интерфакс-ը: Մրցույթում հաղթող ճանաչված 53-ամյա կինը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու և սկսել է իրեն վատ զգալ, ապա մահացել է մինչ բժիշկների ժամանումը։ Նշենք, որ մրցույթն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 15-ին՝ ՛՛Ստրիյ՛՛ շրջանային կենտրոնում անցկացվող փառատոնի ժամանակ։ Կնոջ մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի