28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք առանձնահատուկ չէ /վիդեո/

ՀՀ Երկրապահ կամավորականների միության “Երիտասարդ երկրապահ” կազակերպությունը կիրակի՝ դեկտեմբերի 21-ին  հրավիրել էր 5-րդ համագումար: Մասնակցեցին ԵԿՄ վարչության անդամ, Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը եւ մի շարք այլ հյուրեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակնեի նախարար Արմեն Երիցյանը եւս շնորհավորական ուղերձներ հղեցին պատանի երկրապահներին: 

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես ասաց.  “Երկրի սյուների մասին ենք այս պահին խոսում: Ձեզ հույս տալ պետք չէ, դուք եք մեր հույսը: Արցախյան ազատամարտը հաղթել է հայ ժողովուրդը, Պաշտպանության նախարարությունը: Երկրում ոչ ոք առանձնահատուկ չէ, քանի որ բոլորն էլ մեզ հետ կռվել են”: 

Նրա խոսքով՝ քննադատել կարող են բոլորը, սակայն պետք չէ աշխատող մարդուն քննադատել, քանի որ աշխատող մարդը կարող է սխալներ թույլ տալ: “Գեղեցիկ խոսքերով չէ, որ ամեն ինչ կարելի է ստեղծել: Դուք ես այս երկրի տերը, ձերն տունն է սա: Մի քիչ էլ պետք է տանտիրոջ հոգեբանություն ունենալ: Ես հպարտ եմ, որ ձեր կողքին եմ”,- ասաց ԵԿՄ նախագահը:

Մանվել Գրիգորյանի խոսքերով պետք է աշխատել: “Աշխատել ոչ թե սիրամարգ դառնալու համար, այլ աշխատել ապրելու համար”: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ