26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հույս ունեի, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ի ասոցացման անդամ. դեսպան

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքը: Նա նշել է, որ այս հինգ տարիների ընթացքում հայ-լեհական հարաբերություններում որակական փոփոխություններ են տեղի ունեցել: “Լեհաստանը եղել է եվրոպական այն երկիրը, որի հետ Հայաստանը ունեցել է ամենաբարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ”,- ասել է նա: Դեսպանը ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները […]

Պատգամավորներն իրենց տեղերում չեն

Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են լսումներ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի վերաբերյալ: Քննարկումները կազմակերպվել է ոչ թե 334 սենյակում, այլ նիստերի դահլիճում: Ի դեպ, քանի որ ՀԿ-ների, լրատվամիջոցները ներկայացուցիչները ևս դահլիճում են տեղեր զբաղեցրել, պատգամավորները իրենց ավանդական աթոռներին չեն նստել: Օրինակ ՛՛Ժառանգությունից՛՛ Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ի շարքերում է, ԲՀԿ-ական Արագախ Ախոյանը՝ ևս: ՀՀԿ-ականներից էլ զբաղեցրել […]

Կոչ Միասնական Հայությանը…

՛՛INDIVIDUM CASTING PRODUCTION՛՛-ի տնօրեն Աշոտ Սարգսյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.  ՛՛Կոչ Միասնական Հայությանը !ժամանակն է դուրս գալ ֆեյսբուքից և մեր հարգանքի տուրքը մատուցել օրեր առաջ ազերիների կողմից խոցվաված ուղղաթիռի անձնակազմին….մեր ազգի հերոսներին….եկեք չալարենք, չասենք զբաղված ենք, կուզեի գայի բայց չի ստացվի, չեմ հասցնի…գործատուներին էլ խնդրում եմ մի քիչ շուտ բաց թողնել աշխատանքից բոլորին, որ […]

Այս հարաբերական անդորրը պահպանվում է հայոց բանակի ուժի շնորհիվ /վիդեո/

Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելը ցույց տվեց, որ ամռանը սկիզբ առած միջնորդությունները որեւէ ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա: Այս միջադեպը հայ-ադրբեջանական հարաբերություններում լուրջ քաղաքական իրավիճակ փոխեց: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: “Բանակցային այն փուլը, որը սկսվեց Սոչիում՝ Պուտինի միջնորդությամբ ու ավարտվեց Փարիզում՝ Օլանդի միջնորդությամբ, դարձյալ ապարդյուն […]

Ինչպես է հայկական կողմը դուրս բերել օդաչուների դիերը /վիդեո/

Ադրբեջանը, նոյեմբերի 12-ից ի վեր անհաղորդ էր միջազգային կառույցների, դեսպանների ու Հայաստանի խաղաղության ու մարդասիրության կոչերին եւ լկտիաբար հայտարարում էր, թե իր կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները կփոխանցի այն ժամանակ, երբ կցանկանա: Թշնամու անմարդկային վերաբերմունքը արժանի պատասխան ստացավ. նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների օպերացիայի արդյունքում անձնակազմի աճյունները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր […]

Էբոլա. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ խոստումները չեն կատարվում /վիդեո/

Էբոլայի բռնկումն Արեւմտյան Աֆրիկայում եւ աշխարհի անպատեհ արձագանքը ցույց է տալիս, թե որքան թույլ ենք բոլոր ճակատներում: Համաճարակը միայն աղքատ երկրներում առողջապահական համակարգերի, կամ ղեկավարության եւ մեծահարուստների կողմից իրականացվող համակարգման ձախողումը չէ, դա նաեւ մեր արժեքների համակարգի ձախողումն է, գրում է interpress.am-ը` հղում անելով huffingtonpost.com-ին: Եթե աշխարհի կառավարությունները պահպանեին ծայրահեղ աղքատության եւ հիվանդությունների դեմ պայքարի […]

Թբիլիսին մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Խոշոր վթարի հետեւանքով Թբիլիսին եւ Վրաստանի արեւելյան մասը նախորդ գիշեր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է РИА Новости-ն: Թբիլիսիի էներգամատակարարման “Թելասի” ընկերությունից հայտնել են, որ էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը եղել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարը:

Սպասվում են տեղումներ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարության կայքի, նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ արեւելյան շրջաններում ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում` նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն

Երեկ՝ նոյեմբերի 23-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Նախկին գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել: Գրանացված միակ թեկնածուն՝ անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Շահեն Հակոբյանը միաձայն 49 կողմ քվեով ընտրվեց գյուղապետ: 92 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49 ընտրող: Ի դեպ, Շահեն Հակոբյանը  նախկին գյուղապետի եղբայրն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի