23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է կատարվում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելն ասաց, որ նախագահի հանձնարարությամբ ստեղծել են աշխատանքային խումբ, որը պիտի պարզեր ֆինանսատնտեսական շուկայի վիճակը: Աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամենօրյա հսկողության եւ ուսումնասիրության արդյունքում արձանագրել են.՛՛Փոխարժեքը կայունացել է, փոխանակման կետերում փոխարժեքի գնման ու վաճառքի տարբերությունները կազմում են երեքից հինգ դրամ, որը […]

Ադրբեջանական զինուժը հերթական դիվերսիոն գործողությունն է կատարել. հակառակորդն ունի կորուստներ

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունը։  Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել […]

Մարդկային կրքերը լինում են անմեղ և մեղանչական. Հովհաննես Օձնեցի

՛՛Հիսուս Քրիստոսը, որպես մարդացած Աստված, Իր մեջ կրում էր մարդկային ամեն ինչ, բոլոր կրքերը, բացի մեղքի կրքերից: Հարկ է նշել, որ մարդկային կրքերը լինում են անմեղ և մեղանչական: Եկեղեցու հայրերի կարծիքով՝ անմեղ կրքերը չեն ապականում մարդկային բնությունը, այդպիսի կրքերից են համարվում քաղցը, ծարավը, հոգնությունը, երկյուղը, ցասումը, անգիտությունը և այլն: Այս կրքերը մարդկային բնության բաղկացուցիչ մասն […]

Հեշտ չի լինի…/վիդեո/

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մասամբ  համամիտ է ՛՛100 ամյակը առանց ռեժիմի՛՛ նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նա գտնում է որ իրական ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն և միայն այդ դեպքում ելքի մասին կարելի է մտածել: Նրա դիտարկմամբ ժողովուրդը կորցրել է վստահությունը և մոբիլիզացիան այդքան էլ հեշտ չի լինելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Հոգեւոր տգիտություն /վիդեո/

Աղանդավորությունը քայքայում է ընտանիքի հիմքերը: Հայ մարդուն հարիր չէ մայր եկեղեցուց շեղվելը, քանի որ մեզ համար լեզուն և հավատը ուրիշ նշանակություն ունեն: Տեր Կյուրեղ քահանա Տալյանը մտահոգված է.՛՛Եթե անգամ մարդը հոգևորից հեռու է, բայց նա դաստիարակվել է իր տանը կամ մանկապարտեզում, դպրոցում, որպես ազգասեր ու հայրենասեր, ապա դա խիստ պատնեշ է աղանդավորության դեմ՛՛: Քահանան վտանգը […]

Ութ ընտանիքի երջանիկ բնակարանամուտը՝ Ամանորի նախաշեմին

Վանաձորի Տարոն 3 թաղամասում տեղի ունեցավ նորակառույց  բազմաբնակարան շենքի բացման  և տնօրհնեքի արարողությունը:   Ամանորի նախաշեմին ամենամեծ նվերը Վանաձորի 8 ընտանիքների համար սեփական հարկի տակ նոր տարին դիմավորելն է: Մի ամբողջ կյանք վագոն-տնակում ապրելուց հետո ասօրվա իրականությունն անհավատալի է թվում շատերին:  «Բառեր չկան նկարագրելու իմ ապրածն ու զգացածը: 23 տարի մետաղական տնակում ենք ապրել:Երբեմն թվում էր՝ […]

Քաղաքական մանևրներ. կեղծ ստրատեգներ

Այսօր, եթե փորձենք ուսումնասիրել ցանկացած քաղաքական համակարգ և այնտեղ գտնել գերիշխող քաղաքական կոնցեպտուալ տեսություններ և կոնկրետ գաղափարական հիմքեր, կհանդիպենք լուրջ խնդիրների, քանզի արդի քաղաքական համակարգերում գերակա հիմնական ուղղություներն են՝ դեմագոգիան, ծայրահեղականությունը և  մոնոպոլ դոկտրինները։ Նմանատիպ մի քաղաքական համակարգ՝ իր բոլոր ատրիբուտներով և կոլորիտով գործում է նաև ՀՀ-ում։ Թվում է՝ դաշտում առկա է քաղաքական ինստիտուցիոնալիզմի մաս […]

Թոռնուհին ծեծել է տատիկին` Ֆեյսբուքում իր ընկերության հայտը չընդունելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ, ով մեղադրվում է իր տատիկին ծեծի ենթարկելու մեջ: Կինը ծեծել է 72-ամյա տատիկին այն բանից հետո, երբ վերջինը չի ցանկացել ընդունել ընկերանալու նրա հայտը Ֆեյսբուք սոցիալական կայքում, քանի որ, ըստ նրա, թոռնուհին Ֆեյսբուքում «քրեական էջ» ունի: Այժմ 27-ամյա Ռեյչելը ձերբակալված է:

“Աբյոմ” չկա. Նոր տարին՝ վերմիշելով

“Ո՞նց ես Նոր տարի անելու”,-հարցրեց տաքսու վարորդը, երբ աշխատանքից տուն էի գնում: Բնականաբար, հոգնած էի եւ խոսելու այնքան էլ մեծ ցանկություն չունեի, ուստի կարճ կապեցի՝ լավ կլինի: Սակայն սրանով չավարտվեց մեր խոսակցությունը:  “Էն օր մեր շոֆեր տղերքից մեկն ասաց, ինչ ունեմ՝ էն էլ կդնեմ սեղանին: Ասի հլա արի՝ մեծ-մեծ խոսելով չի: Ի՞նչ ունես, բացի վերմիշելից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված