17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ինսուլինը` ցածր գնով

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Առողջապահության նախարարը ներկայացրեց` ինչ գնով է ձեռքբերվել դեղամիջոցը:

Նախարարի խոսքով` Հայաստանում բնակվող 80 հազար դիաբետով հիվանդներից 12 հազարն է ստանում ինսուլին: Պետությունն ունի ուղիղ առանց միջնորդի գործարանից գնելու և երեք համատեսակի հաբերով դեղերի ձեռքբերման 5 տարվա պայմանագիր ունի:

9 միլիոն 500 հազարը գնվել է 116 դրամով մեկ հաբը` երեք տարի առաջ և երկու տարի է գնումներն իրականացվում են հնդկական ընկերությունից` 64 դրամ մեկ հաբի համար:

Ուղիղ գնումների սկզբունքով ֆրանսիական կազմակերպության հետ վերջին բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ հաբը 36 դրամով գնելու մասին: Մուրադյանն ասաց, որ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների տարեկան տասը տոկոս աճ կա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ