07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ. բաց նամակ ՀՀ վարչապետին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՉՓԼԱԽՅԱՆԻՑ            

Բաց նամակ

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ,

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, որ իմ հեռագիր-խնդրանքները անպատասխան չթողեցիք եւ վաշխառությամբ ու խարդախությամբ զբաղվող Ձեր՝ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին ազատեցիք աշխատանքից:

Ես իմ և իմ քրոջ ընտանիքի անունից խնդրում էի Ձեզ, որպեսզի բավարարվեր մեր խնդրանքը, որ  վաշխառու Նունե Պլուզյանին վերադարձնեինք նրա տված 21000 ԱՄՆ դոլար մայր գումարը, որ չզրկվեինք մեր իսկ հայրական տնից, որը շինծու առուվաճառք էինք արել Նունե Պլուզյանի պնդմամբ:

Մեր խնդիրը վերջնական լուծում չի ստացել դեռ, բայց այնուամենայնիվ, մենք շնորհակալ ենք, որ այդ անձնավորությանը գոնե հեռացրեցիք աշխատանքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները եւս արդարացի որոշումներ կկայացնեն:

Բազմիցս նշել եմ, որ տղաս ժամկետային զինծառայող է, ծառայում է Հայոց Բանակում, և որ ես աշխատում եմ նրան զերծ պահել այս տհաճ իրավիճակից՝ ցանկանալով  բարի ծառայություն և խաղաղ երկինք: Այս դժվար օրերին մեզ աջակցել է միայն “Վելես” հասարակական կազմակերպությունը եւ փաստորեն, Դուք: Ուստի նորից շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանից, որ աշխատանքից ազատել եք վաշխառու Նունե Պլուզյանին:

Հուսով եմ, որ նա այլեւս չի կարող ՀՀ Կառավարության անունից խոչընդոտել մեր դատավարության ընթացքը: Հուսով եմ նաեւ, որ պաշտոնանկությունից հետո նրա խարդախությունները կբացահայտվեն եւ նա կկրի իր հասանելիք պատիժը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ