07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդ եմ սպանել՝ մեղք է…./վիդեո/

Դեպուտատ դառնալու ցանկություն չուներ, ոչ էլ լավ պաշտոնի ակնկալիք, երբ 1991թ-ին Կամո Գրիգորյանը որոշեց մեկնել սահմանները պաշտպանելու: Չստիպեցին, չասացին՝ պիտի ու պարտավոր ես , գնաց իր կամքով, նախնիների պատգամով: Նրա խոսքով` արկածախնդրություն չկար՝ ցանկություն էր:

Հիմա չի ուզում պատմել դրվագները, թե ոնց է վիրավորվել ու շարունակել պայքարը: Գնահատվել է պետության կողմից՝ “Արիության” եւ “Մարտական ծառայության համար” մեդալներ:

Միաբանության կողմնակից է: Կամո Գրիգորյանը հորդորում է, որ գոնե հայրենիքի համար վտանգավոր պահերին լինենք միակամ: Չի կարողանում հասկանալ իմաստը, որ ազատամարտիկները կիսվում են տարբեր խմբերի, հարում են այս կամ այն կուսակցությանը:

Կռվող տղա եմ՝ պարտավոր են անել ինձ համար-այս սկզբունքին էլ է դեմ : Դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ բոլոր բռնությունները, սակայն ամենեւին էլ պարտադիր չէ՝ ասեն բա կռվել եմ. բեսպերեդելությունը չի ընդունում:

Եթե հանդիպեր Աստծուն, ինչ երեք կարևոր բան կխնդրեր: Ես Աստծուն հանդիպե՞մ՝ հակադարձում է՝ ես մեղք եմ գործել՝  “վարիանտ չկա Աստծուն հանդիպեմ”: 

“Մարդ եմ սպանել, չնայած թշնամին որ գալիս ա վրադ՝ վարիանտ չկա, պիտի կրակես, որ փրկվես…”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ