10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր՝ հունվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը (Նահագահի ելույթն ամբողջությամբ կարող եք տեսնել՝ հետևելով հղմանը. http://www.president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-participation-100th-anniversary-of-the-Armenian-Genocide-session/):

Պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանձնաժողովի անդամները քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը, ներկայացրեցին նախատեսված ոգեկոչումների ծրագրերը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։ 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքում արդեն իրականացված աշխատանքների արդյունքները,  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց մինչև օրս 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կատարված և առաջիկայում կատարվելիք մշակութային ծրագրերի մասին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ կրթական ծրագրերին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկություններ հաղորդեց 2015 թվականին նախանշված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ:
Նիստին ներկայացվեցին նաև այլ հարցեր։

Նիստի ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ թողարկված դրոշմանիշերի մարման արարողություն և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մետաղադրամների պաշտոնական ներկայացում։

Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել ընթացիկ տարվա աշնանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ