03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 13-16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի […]

Արտաշես Գեղամյանը Սերժ Սարգսյանին խնդրել է ներել Գագիկ Ծառուկյանին.Հայկական ժամանակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ՛՛ՀԺ՛՛-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի անդամները կատարյալ շոկի մեջ են եղել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը լսելուց հետո: Ելույթից հետո առաջինը ուշքի է եկել Արտաշես Գեղամյանը, ով Սերժ Սարգսյանին խնդրել է ներել Գագիկ Ծառուկյանին:  Նույն բանն ասել է նաև Խոսրով Հարությունյանը: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրենք միշտ ներողամիտ […]

Ո՞վ պետք է ԲՀԿ-ում որոշում կայացնի. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը ներքաղաքական իրավիճակի,մասնավորապես ԲՀԿ-ի վերաբերյալ, որ հնչել է փետրվարի 12-ի երեկոյան , ոչ այլ ինչ է քան ներքաղաքական պատերազմի հայտարարում, ընդ որում ՛՛հակառակորդի՛՛» կամ մրցակցի լիակատար ջախջախման հայտարարված պլանով: Սակայն միամիտ է կարծել, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը հանձնվելու են միանգամից, զենքերը վայր են դնելու: Սակայն […]

ԱԳՆ հայտարարությունը Մինսկյան համաձայնությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ողջունում ենք փետրվարի  11-12-ը “նորմանդական ձևաչափով” Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ: Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:

Ովքե՞ր են ելույթ ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում.Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. ՀՀԿ խորհրդի նիստը տեւեց ավելի քան 2 ժամ: Ինչպես արդեն հայտնի է, խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա հանդես է եկել ծրագրային ելույթով: ՀՀ նախագահի ելույթից հետո իրենց խոսքով հանդես եկան շուրջ 15 հոգի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ […]

Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին կմասնակցի նաև պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին.Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: ՛՛ՉԻ՛՛ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (՛՛Արմավիրցի Նովո՛՛) որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար […]

Դանակի 19 հարվածով 23-ամյա Ռոբերտը սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն.Ժամանակ

  ՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: 23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ […]

Ալիկ Սարգսյանի բիզնես-գործերն էլ են շատ վատ.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Պարզվում է՝ ոչ միայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի բիզնես-գործերն են շատ վատ, այլև նրա ճակատագիրը կիսող, ՛՛կադրային ռեզերվում՛՛հայտնված Ալիկ Սերգեյիչի: ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը վաճառում է ծաղկաձորյան իր շքեղ առանձնատունը, ով է գնորդը, այս պահին չի ասվում:  Սակայն սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական ՛՛էլիտան՛՛ փոփոխվում է, նախկին […]

Կրակոցների տակ /վիդեո/

՛՛Նոյեմբերյանի նախկին շրջանը այժմյան Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից մեկն է, և ինչպես մյուսները՝մենք նույնպես սահմանամերձ շրջան ենք և լավ գիտենք խաղաղության գինը: Լավ գիտենք պատերազմի հետևանքները՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Խոսելով քաղաքի խնդիրներից` Ամիրաղյանը նշեց, որ նոյեմբերյանցիները զինվորների թիկունքին են: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի