11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Քաղաքական քամին բոլոր տեսակի ծաղիկներին կքշի կտանի».նոր արձագանքներ

Երկրապահի բոլոր տարածքների ներկայացուցիչները շարունակում են արձագանքել Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) խոսքին, որ ուղղված էր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:

ԵԿՄ Վանաձորի  տ/բ նախագահ Ռազմիկ  Մադարյան

-Այսօր  քաղաքական  դաշտում  այնպիսի  վիճակ է,  որ  ոմանք իրենց չափը  կորցրած, իրենց գլխից  վեր բաներ են խոսում:   Ժամանակին  Սպարապետ  Վազգեն  Սարգսյանն է,  ընդ որում  մի քանի առիթներով  և  հրապարակավ  տվել  Մանվել Գրիգորյանի   գնահատականը:  Այսօր,  ինչպես   ժողովուրդն է ասում,  նոր  հավերը  երկաթե  ձվեր են  ուզում  ածել: Չի  ստացվի: Քաղաքական քամին բոլոր տեսակի  ծաղիկներին  կքշի  կտանի:  Խելքի եկեք: Հետո ո՞վ է ձեզ  հավաքելու:

Վալերիկ  Հարոյան՝ ԵԿՄ Լոռու մարզխորհրդի  փոխնախագահ

-Ծաղիկ-մաղիկ չգիտեմ, բայց մենք  բոլորս  կանգնած ենք  մեր զորավարի  թիկունքին ու սպասում ենք նրա  հրամանին:

ԵԿՄ Թումանյանի տ/բ նախագահ Կարո Կիրակոսյան

-Մենք  պատերազմ ենք հաղթել  և  պատերազմից   հետո   վայրահաչել  պատերազմի  հերոսի  հասցեին, դա  միայն ու միայն  ազգի թշնամու  պատվերով կլինի: Քանի դեռ ուշ չէ՝ խելքի եկեք: Այս պատերազմի համար կյանքը ազգի զոհասեղանին դրած ազատամարտիկներս, միասնաբար կարող ենք հասնել սոցիալական հավասարության: Չխառնվենք քաղաքական վայ գործիչների կործանարար կոչերին: Միասնական հաղթել ենք Արցախյան պատերազմում, միասնական էլ նպաստենք մեր ազգի զարգացման գործին:

ԵԿՄ Ստեփանավանի տ/բ նախագահ Արմեն  Ավագյան

-Ես  չեմ կարծում, որ  Ծաղիկ Ռուբոն  այն  մարդն է,  որ իրավունք  ու վաստակ ունի  գնահատելու  Արցախի  հերոսին, իսկ թե ում  պատվերն է կատարում,  արդեն  պարզ է:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ