03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ […]

Սեյրան Օհանյանը խրախուսել է

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ՛՛Տարվա լավագույն ուսուցիչ՛՛ մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին: Ուսուցչուհին նաև նույն մրցույթի ՛՛Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար՛՛ անվանակարգի հաղթողն է: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և […]

Երբ ռուսների հետ վերադարձանք գյուղ, տեսանք, որ հայերի դիերը շների կեր են դարձել

Մանուկ Սարգսյանի վկայությունը 27 оգոսաոսի 1916 թ., Հաջիլար Ալաշկերտի բերդից Մանուկ Սարգսյանը պատմել է, որ պատերազմից առաջ այնտեղ 120 տուն հայ և 1000 տուն թուրք բնակիչ կար: Հայերը հիմնականում նյութապես ապահովված էին, դպրոցն ու եկեղեցին նույնպես: Մասնակցել են 1914-ի զորահավաքին, պատերազմական տուրք վճարել: Կոտորածներից օրեր առաջ, երբ տարածվեց ռուսների Ալաշկերտ հասնելու լուրը, համագյուղացի քրդերն իմացել […]

ԼՂ հարցի որևէ լուծում չի կարող լինել հիմնված բռնությունների կամ պատերազմի վրա. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Tert.am

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով երկրորդ օրն է, ինչ աշխատում է Հայաստանում, այսօր հանդես եկավ իր առաջին մամուլի ասուլիսով, գրում է Tert.am-ը: Նա նախ հայերեն ողջունեց բոլոր ներկաներին, այնուհետև ասաց, որ երբ Հայաստանը նոր էր ձևավորվում որպես անկախ պետություն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում պատասխանատու է եղել Հայաստանի հետ կապված […]

”Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի մասին”/վիդեո/

Այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստից առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այլևս հանուն էթիկայի և նորմերի պահպանման չեն լռելու: ՛՛Այլևս ասվելու է ամեն ինչ՛՛,-ասաց նա:   Ուրիխանյանի փոխանցմամբ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ջղագրգիռ ապաքաղաքական ռազբորկա հիշեցնող պոռթկում էր.՛՛Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Պարգեւատրում խորհրդարանում

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը եւ ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում: ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության […]

Երևակայության և իրականության արանքում. Ալիևի “Օկեանիան”

«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, անքաղաքավարությունը ուժ է» Նրանք, ովքեր ընթերցել են Ջորջ Օրուելի «1984»-ը հեշտությամբ կճանաչեն այս կարգախոսները, կամ ավելի ճիշտ` հակա-կարգախոսները։ Այս գրքում հեղինակը նկարագրում է դեսպոտական համակարգի տակ ճնշված հասարակությունը, որը կառավարվում է պետական քարոզչության, պատմությունը և իրականությունը կեղծելու, ինչպես նաև մշտական պատերազմական իրավիճակի և վախի մթնոլորտի միջոցով, գրում է Interpress.am-ը`  Foreign Policy Journal-ին հղումով։ 1949-ին հրապարակված այս գրքի […]

Խայտառակ սկանդալ ոստիկանությունում /վիդեո/

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը փետրվարի 12-ի իր համարում մի պատմություն է ներկայացրել առ այն, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկել ավտովթարի ենթարկված երկու երիտասարդների ու նույնքան աղջիկների։ Լրագրողին հարցազրույց է տվել հիշյալ աղջիկներից մեկը՝ հիշյալ երիտասարդներից մեկի կին Քրիստինե Մ.-ն։ Նրա պատմածում ինչ ասես կա՝ ոստիկանների լկտիությունից մինչև բերման ենթարկվածների նվաստացում, ոստիկանների պահանջից, որ ոչ մի տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի