14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:  Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է:  Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Չկարողացան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունը թերակատարել է՝ նախատեսված մեկ տրիլիոն 97 միլիարդ դրամի փոխարեն կառավարությունը հավաքագրել է մեկ տրիլիոն 64 միլիարդ դրամ: “ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական ցուցանիշներից պարզ է դառնում, որ հարկային եկամուտները թերակատարվել են 33 միլիարդ դրամով կամ՝ 3 տոկոսով: Կառավարությունը […]

“Ինչ են մուտիլովկա անում” /ֆոտո/

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կրկին Արցախում է: Լրագրողների հետ զրույցում գեներալն ասաց` տուն է եկել, որ Արցախում է արցախցիների և զինվորների կողքին լինելու համար: Արցախում են նաև ԵԿՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Երկրապահները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ եղբայրական գերեզման: Անդրադառանալով Բերձորում “Հիմնադիր խորհրդարանի” հետ կապված միջադեպին՝ Մանվել Գրիգորյանը ասաց. ՙ՛Ում բան ունեն ասելու, թող իրեն ասեն, […]

Այսօր վատ լուր ունեմ. Թևան Պողոսյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ելույթն ԱԺ-ում հայտարարությունների ժամին: Հարգելի գործընկերներ,Տարիներ շարունակ ես ինքս ուրախացել եմ Հայաստանի քաղաքական, տնտեսական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում յուրաքանչյուր ձեռբերման համար: Ավելին, տեսել եմ, այդ թվում նաև, այս դահլիճում նստած` իշխանությունը ներկայացնող գործընկերներիս անթաքույց հրճվանքը ամենատարբեր միջազգային զեկուցներում, ինդեքսներում կամ ռեյտինգներում Հայաստանի յուրաքանչյուր միավոր առաջընթացի ժամանակ: […]

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով անչափ […]

Հասարակաց տուն է հայտնաբերվել, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել ազդեցիկ մարդկանց կանայք /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունն արտասովոր հասարակաց տուն է հայտնաբերել: Ինչպես պարզվել է, այստեղ աշխատել են միայն ամուսնացած կանայք, ավելին` ազդեցիկ ու հարուստ մարդկանց տիկնայք, հայտնում է НТВ-ն: Ոստիկանները ձերբակալել են երեք կանանց, որոնք խոստովանել են, որ հասարակաց տանն աշխատում են 10 հոգի: Ըստ նրանց խոսքերի՝ այս անլեգալ բիզնեսի ղեկավարներն աղջիկների ընտրության հարցում բավական բծախնդիր են եղել: Նրանց […]

՛՛Գլխավոր քստմնելին դահլիճում չէ՛՛

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այսօր ԱԺ հայտարարությունների ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով. “Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, և անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։ Հիմա՝ բուն թեմայի մասին։ Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, […]

Նոր բացահայտում կարտոֆիլի մասին

Կարտոֆիլը հայտնի է իբրեւ գիրացնող մթերք: Սակայն վերջրես գիտնականները պարզել են, որ իրականում դա այդպես չէ: “Մակգիլի” համալսարանի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլը պոլիֆենոլ է պարունակում, որն օգնում է քաշի նվազմանը, բացի այդ` օգնում է շաքարային դիաբետի, բարձր ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրների պարագայում: “Մենք ինքներս զարմացած ենք, որ կարտոֆիլը, չնայած հասարակական կարծիքին, այդքան […]

Էխ, էխ…

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին բացատրում էր ավտորիտարիզմի և ժողովրդավարության տարբերությունները և ընդգծում, թե Հայաստանը ավտորիտար ռեժիմով հայտնվել է պայթունավտանգ վիճակում և ուժով ճնշելու է միջոցով:”Դրա ապացույցը մարտի մեկն էր,երբ ժողովրդի ընդվզումը խեղտվեց արյան մեջ”,-ասաց նա և հավելեց, թե կարծես հաջողվեց ճնշել ընդվզումը և վերահաստատել ավոտորիտար ռեժիմը: ”Իշխանությունների համար նորից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի