26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին: 

Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները, նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: 

Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրությունը, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները: Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների եւ պատմական փաստերի ուսումնասիրությամբ: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ