11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու է Հայաստանը գլխավորում ամենաանառողջ սննդակարգով երկրների ցանկը

Ողջ աշխարհում 4,5 մլրդ մարդկանց շրջանում իրականացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանը գլխավորում է ամենաանառողջ սննդակարգով երկրների ցանկը:

Հետազոտությունն իրականացնելիս հաշվի են առնվել տվյալ երկիր ներկրվող, արտադրվող, իրացվող սննդամթերքը, հասանելիության ազգային մակարդակը, ինչպես նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա ասաց, որ հետազոտությունը վերաբերվում է ոչ թե անորակ սննդին, այլ սխալ սնունդ ընդունելուն եւ ընդհանրապես` սխալ սնվելուն:

«Մենք բոլորս այսօր խնդիր ունենք հասարակությանը բացատրելու, թե որ սնունդն է վտանգավոր, իսկ որը անվտանգ, օգտակար: Ողջ աշխարհում ընդունված է, որ երբ մարդիկ խնդիրներ ունեն, դիետիկ են սնվում: Մինչդեռ Հայաստանում գոյություն չունի դիետիկ սնունդ, առողջապահության նախարարության կողմից չկա գրանցված որևէ ապրանք, որը կվկայի, որ տվյալ ապրանքը դիետիկ է: Իսկ եթե խանութներում հանդիպեք որևէ սննդամթերքի, որի վրա գրված կլինի` դիետիկ, ապա դա օրենքի խախտում է: Մենք չգիտենք՝ ինչ ենք ուտում, չկա մթերքի տարբերակում»,- ասաց բանախոսը:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նման վատ հորիզոնականում ենք գտնվում նաեւ  գազավորված ըմպելիքների և մշակված մսի օգտագործման պատճառով: Խնդիր է նաեւ այն, որ շուկայում առկա կաթնամթերքի վրա հիմնականում նշված է չոր կաթ, որը օրգանիզմին օգտակար չէ։

Բանախոսը նշեց, որ առողջապահության նախարարությունը պետք է խորհրդատվական թերթիկներ թողարկի, որոնք կհուշեն մարդկանց, թե որ սննդամթերքը սպառեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ